Սուրեն Հակոբյան (ճարտարագետ)

հայ ճարտարագետ

Սուրեն Իշխանի Հակոբյան (օգոստոսի 2, 1901(1901-08-02), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1986(1986-10-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1941), պրոֆեսոր (1963)։

Սուրեն Հակոբյան
Ի ծնեՍուրեն Իշխանի Հակոբյան
Ծնվել է1901 օգոստոսի 2
ԾննդավայրՇուշի Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1986(1986-10-18) (տարիքը 85)
Վախճանի վայրՄոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայաստան Հայաստան
Գործունեությունճարտարագետ, մեխանիկ

Գործունեություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1936)։ 1936-1972 թվականներին աշխատել է Տրակտորների պետական համամիութենական ԳՀԻ-ում (Մոսկվա, 1950-1963 թվականներին՝ տնօրեն)։ Հակոբյանի նախաձեռնությամբ 1967 թվականին Եղվարդում կազմակերպվել է այդ ինստիտուտի հարավային մասնաճյուղը, որի պրոֆեսոր-խորհրդականն էր 1972-1976 թվականներին։ Մեծ ավանդ ունի տրակտորաշինության զարգացման գործում։ Աշխատանքները վերաբերում են ներքին այրման շարժիչների վառելիքային սարքերի, գազագեներատորային և այլ շարժիչների, տրակտորների առանձին հանգույցների և մասերի մշակման հարցերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։