Սուրեն Զաքարյան

կոմպոզիտոր, դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Կարոյի Զաքարյան (դեկտեմբերի 11, 1956(1956-12-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, դաշնակահար։

Սուրեն Զաքարյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1956(1956-12-11)[1] (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կարո Զաքարյանի որդին։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1986 թվականից, վարչության անդամ՝ 2013 թվականից)։

Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (1981 թվական) և ասպիրանտուրան (1983 թվական), Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (1985 թվական)։ 1987 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (դաշնամուրի ամբիոնի վարիչ՝ 2002 թվականից)։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Հայաստանում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄՆ-ում։ Կոմպոզիտորների համամիութենական մրցույթի 2-րդ, 3-րդ (1985 թվական, Մոսկվա), Հենրիկ Վենյավսկու անվան միջազգային մրցույթի 1-ին (1990 թվական, Լեհաստան) մրցանակներ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2017 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։