Սուրեն Գրիգորյան (անասնաբույժ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Լևոնի Գրիգորյան (ծնվել է 1937 թվականի մայիսի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում), անասնաբույժ, համաճարակաբան:

Սուրեն Գրիգորյան

Գործունեություն խմբագրել

Անասնաբուժական գիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1962)։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Գյուղատնտեսական Ակադեմիայի (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) համաճարակաբանության ամբիոնում, 1990 թվականից՝ վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցների հիմնախնդիրներին։ Ախտորոշել է ոչխարների վիրուսային վիժումը, մշակել խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտի հանդեպ աերոզոլային իմունացման եղանակ (1984), ստացել հակասիբիրախտային վակցինա։

Գրականություն խմբագրել

  • Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ, Երևան,2002։
  • Գյուղատնտեսական կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը, Երևան, 2008։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։