Սուրեն Բայրամյան

բժիշկ, խմբագիր, մատենագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բայրամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Նարպեյի Բայրամյան (մարտի 10, 1943(1943-03-10), Կահիրե, Եգիպտոս), բժիշկ, խմբագիր, մատենագետ։

Սուրեն Բայրամյան
Ծնվել էմարտի 10, 1943(1943-03-10) (81 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան և Գալուստյան ազգային վարժարան
Մասնագիտությունխմբագիր, մատենագետ և բժիշկ

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային, 1960-ին՝ Մարոնիների երկրորդական վարժարանները, 1965 թվականին՝ Կահիրեի համալսարանը։

1975 թվականից՝ ազգային երեսփոխան, Կահիրեի Պատկառելի թեմական ժողովի անդամ-ատենադպիր, 2011 թվականից՝ «Հուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ։

1982–1987 թվականներին՝ «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր։

Բժշկական և գիտական հոդվածներ է տպագրում եգիպտահայ և Սփյուռքի այլ պարբերականներում։

Լույս են տեսել Բայրամյանի «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ» (հայերեն՝ 2005 թվական, արաբերեն՝ 2013), «Հայ գիրքը Եգիպտոսի մէջ. 1888–2011» (2012, Կահիրե, Փոլ Քիլիճյան հրտարակչություն) մատենագիտական աշխատությունները։

Մրցանակներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։