Սուրեն Արևշատյան
Սուրեն Ղահրամանի Արևշատյան (մայիսի 7, 1896, Երևան, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, մշակույթի գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան (1961)։
Սուրեն Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1896 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 28, 1972 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | իրավաբան մշակույթի գործիչ |
Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
Երեխաներ | Էդուարդ Արևշատյան Սեն Արևշատյան |
Կենսագրություն
խմբագրել1916 թվականին ավարտել է Պետերբուրգի առևտրի ինստիտուտը, 1924 թվականին՝ Ռոստովի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1936 թվականին՝ Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։
1918 թվականին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։
1924-1930 թվականներին աշխատել է Խորհրդային Հայաստանի դատաքննչական մարմիններում։ 1931-1941 թվականներին զբաղվել է թատերական, մշակութային գործունեությամբ։ 1941-1972 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, 1942-1972 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս։ Եղել է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետ, Մայր Աթոռի իրավաբան-խորհրդատու[1]։
Երկեր
խմբագրել- Շահապիվանի կանոնները. հայկական իրավունքի հնագույն հուշարձաններ, Երևան, 1961։
- Հռետորական արվեստի հիմունքները։ Ս. Ղ. Արևշատյան, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961, 210 էջ։
- Դվինի չորրորդ ժողովի որոշումները, Երևան, 1962։
- Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում։ Հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցեր, Երևան, ԳԱԱ հրատ., 1995։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.