Սուրբ եղնիկի սպանությունը

«Սուրբ եղնիկի սպանությունը» (անգլ.՝ The Killing of a Sacred Deer), ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի բրիտանա-ամերիկյան դրամատիկական ֆիլմ։ Ֆիլմը մասնակցել է 2017 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին[3], որտեղ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն արժանացել են լավագույն սցենարի մրցանակին[4]։ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[5]։

Սուրբ եղնիկի սպանությունը
անգլ.՝ The Killing of a Sacred Deer
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իռլանդիա
Ժանրդրամա, թրիլեր և սարսափ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 12, 2017, դեկտեմբերի 28, 2017[1], նոյեմբերի 9, 2017[2] և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅորգոս Լանտիմոս
ՊրոդյուսերՅորգոս Լանտիմոս և Էնդրյու Բոնար Լոու
Սցենարի հեղինակՅորգոս Լանտիմոս և Էֆթիմիս Ֆիլիպու
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Քոլին Ֆարել, Ալիսիա Սիլվերսթոուն, Ռեֆի Քեսիդի, Բարրի Քեոգան և Բիլ Քեմփ
ՕպերատորՏիմիոս Բակատատակիս
ՄոնտաժՅորգոս Մավրոպսարիդիս
Պատմվածքի վայրՕհայո
Տևողություն109 րոպե
 The Killing of a Sacred Deer Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է սրտավիրաբույժ Սթիվեն Մերֆիի մասին, որը ծանոթանում է 16-ամյա Մարտինի՝ մի քանի տարի առաջ վիրահատության ժամանակ մահացած հիվանդի որդու հետ։ Սթիվենը դեռահասին նվերներ է տալիս և ծանոթացնում իր ընտանիքի հետ, սակայն շուտով սկսում է խուսափել չափազանց պնդերես ծանոթից։ Մի օր բժիշկ Բոբի կրտսեր որդին դադարում է ոտքերը զգալ։ Հետազոտությունները ոչինչ չեն տալիս. ըստ բոլոր վերլուծությունների՝ նրա վիճակը պետք է նորմալ լինի։ Տեղի ունեցածի առեղծվածը բացահայտում է Մարտինը. Սթիվենը, որին պատանին մեղավոր է համարում հոր մահվան համար, պետք է բարդ ընտրություն կատարի և զոհաբերի իր ընտանիքի անդամներից որևէ մեկին, այլապես նրա բոլոր մերձավորները կմահանան մեկը մյուսի հետևից...

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2016 թվականի մայիսի 11-ին հայտարարվել է, որ Քոլին Ֆարելը միացել է դերասանական կազմին, իսկ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն կգրեն ֆիլմի սցենարը[6]։ 2016 թվականի հունիսին Նիկոլ Քիդմանն ընտրվել է Ֆարելի կերպարի կնոջ դերի համար[7]։ Օգոստոսին դերասանական կազմին միացել են Ալիսիա Սիլվերսթոունը, Ռեֆի Քեսիդին, Բիլ Քեմփը, Բարրի Քեոգանը և Սանի Սուլջիչը[8]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումներն անցկացվել են Ցինցինատի քաղաքում՝ Քրիստոսի հիվանդանոցում[9]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» ֆիլմն ունի 79 % վարկանիշ՝ հիմնված 196 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 7,7[10]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100 միավորից ունի 73 միավոր՝ հիմնված քննադատների 45 գրախոսության վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[11]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2017՝ Կաննի կինոփառատոնում մրցանակ լավագույն սցենարի համար (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս)։
  • 2017՝ Սիջեսի կատալոնական կինոփառատոնում քննադատների մրցանակ (Յորղոս Լանտիմոս)։
  • 2017՝ մասնակցություն Գենտի կինոփառատոնի մրցութային ծրագրին։
  • 2017՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի երեք անվանակարգ՝ եվրոպացի լավագույն ռեժիսոր (Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն սցենարիստ (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն դերասան (Քոլին Ֆարել)։
  • 2018՝ «AACTA Awards» մրցանակի առաջադրում՝ երկրորդական պլանի կնոջ լավագույն դերի համար (Նիկոլ Քիդման)։
  • 2018՝ «Անկախ ոգի» մրցանակի երկու անվանակարգ՝ երկրորդական պլանի տղամարդու լավագույն դեր (Բարրի Քեոգան), լավագույն օպերատորական աշխատանք (Թիմիոս Բակատակիս)։
  • 2018՝ կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակի առաջադրում՝ տարվա լավագույն բրիտանական կամ իռլանդական դերասանի համար (Քոլին Ֆարել)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Դանիական ազգային ֆիլմագրություն
  3. Graham Winfrey (2017 թ․ ապրիլի 13). «Cannes 2017 Lineup List: Film Festival Schedule» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Debruge, Peter (2017 թ․ մայիսի 28). «Cannes Awards: Controversial Swedish Satire 'The Square' Wins Palme d'Or». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Brad Miska (2017 թ․ հուլիսի 31). «A24 Shifts 'The Killing of the Sacred Deer' Release» (անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Lodderhose, Diana (2016 թ․ մայիսի 11). «Cannes: Colin Farrell Reunites With Yorgos Lanthimos for 'The Killing of a Sacred Deer' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. McNary, Dave (2016 թ․ հունիսի 15). «Nicole Kidman in Talks to Join Colin Farrell in 'Killing of a Sacred Deer'». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. Tartaglione, Nancy (2016 թ․ օգոստոսի 23). «Alicia Silverstone Joins Colin Farrell, Nicole Kidman In 'Killing Of A Sacred Deer'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. Andreas Wiseman (2016 թ․ օգոստոսի 23). «Farrell, Kidman begin shoot on Yorgos Lanthimos drama». Screen (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «The Killing of a Sacred Deer» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «The Killing of a Sacred Deer». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ եղնիկի սպանությունը» հոդվածին։