Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (Բաթում)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (վրաց.՝ ბათუმის წმინდა ქრისტეს სომხური ეკლესია), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Վրաստանի Բաթում քաղաքում։ Գտնվում է Զվիադ Գամսախորւդիայի անվան փողոցին։

Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի
ბათუმის წმინდა ქრისტეს სომხური ეკლესია
Եկեղեցու մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Բաթում, Վրաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎիրահայոց
Օծման թվական2000 թ.
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1885
Ներկա վիճակվթարային, առկա են ճեղքեր
ԱռաջնորդՏեր Արարատ Գամբալյան
ՃարտարապետՌոբերտ Մարֆելդ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1885
Կառուցման ավարտ1887
Հիմնադրված1885
Քարտեզ
Քարտեզ
 Armenian church in Batumi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բաթումահայության կյանքի ակտիվացել էր 1880-ականներից։ Այդ պատճառով համայնքը արդեն մտածում էր սեփական եկեղեցի ունենալու մասին և արդեն 1885-1887 թվականներին կառուցվում է Բաթումի Սուրբ Քրիստոս Աեմափրկիչ եկեղեցին, որի կառուցումը ֆինանսավորել են քաղաքի և շրջակայքի հայերը[1]։ Եկեղեցին կառուցվեց ավստրիացի Ռոբերտ Մարֆելդի նախագծով[2]։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին փակցին և պահեստի վերածեցին։ 1959 թվականին եկեղեցու շենքում աստղադիտարան է տեղադրվում։ Տեղի հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստաին Հանրապետության շնորհիվ արդեն 1992 թվականին եկեղեցին հայերին են վերադարձնու և շուտով, 1995 թվականինց, կոթողը սկսում է գործել։ 1995-2000 թթ. եկեղեցին վերանորոգման է ենթարկվում և 2000 թվականինց սկսում է ամբողջությամբ կատարել այն, ինչի համար նպատակավորված է։ Դրանից հետո Սուրբ Քրիստոս եկեղեցին դառնում է Բաթումի 8 հազարանոց հայ համայնքի կենտրոնը։

Այժմ եկեղեցու քահանան է Տեր Արարատ Գամբալյանը, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է։ Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և երկու երգչախումբ։ Եկեղեցու բակում հաճախակի մշակութային միջոցառումներ են անցնում։ Այդպես, օրինակ, եկեղեցում հանդես է ունեցել Վանաձորի «Տաթև» երգի ու պարի համույթը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վրաստանի շրջանների հայերը(ռուս.)
  2. Мерия города Батуми. «ბათუმის გრიგორიანული ეკლესია» (վրացերեն). Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15–ին-ին.