Սուրբ Վարվառայի ամրոց
Սուրբ Վարվառայի ամրոց (վայն.՝ Castell de Santa Bàrbara, իսպ.՝ Castillo de Santa Bárbara), պաշտպանական կառույց Իսպանիայի Ալիկանտե քաղաքի կենտրոնում։ Տեղակայված է Բանականտիլ (Mount Benacantil) լեռան վրա՝ ծովի մակարդակից 166 մետր բարձրության վրա։ 1961 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0001293 գրանցման համարը։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և հուշարձան |
Տեղագրություն | Benacantil?[1] |
Վարչական միավոր | Ալիկանտե[1][2] |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Համալիրի մաս | Ալիկանտեի մշակութային ժառանգություն |
Castell de la Santa Bàrbara Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲենականտիլ լեռան լանջերին հայտնաբերվել են բրոնզի դարի նյութական մշակույթի առարկաներ, ինչպես նաև իբերներին ու հռոմեացիներին պատկանած իրեր։ Սակայն ամրոցի հիմնադրումը վերագրվում է 9-րդ դարին, երբ Պիրենեյան թերակղզին գտնվում էր արաբական տիրապետության տակ։ 1248 թվականի դեկտեմբերի 4-ին ամրոցը գրավվել է Ալֆոնսոյի զորքերի կողմից, ով հետագայում դարձել է Կաստիլիայի ու Լեոնի թագավոր։ Իր ներկայիս անունն ամրոցն ստացել է ի պատիվ Սուրբ Վարվառայի օրվա, քանի որ հենց այդ օրն է գրավվել միջնաբերդը։
1296 թվականին Սուրբ Վարվառայի ամրոցը գրավվել է Արագոնի թագավոր Խայմե II-ի կողմից, ում տիրապետության օրոք սկսվել է ամրոցի վերակառուցումը։ Պեդրո IV-ի, Կառլ V-ի և Ֆիլիպ II-ի օրոք ամրոցի վերակառուցումը շարունակվել է:1691 թվականին Սանտա Բարբարայի ամրոցը գնդակոծվել է ֆրանսիական էսկադրայի (նավատորմ) կողմից։ Իսպանական ժառանգության համար պատերազմի (1701-1714) ընթացքում ամրոցը երեք տարի եղել է անգլիացիների տիրապետության տակ։
1873 թվականին Սուրբ Վարվառայի ամրոցն Ալիկանտե քաղաքի հետ միասին «Նումանսիա» զրահակրից գնդակոծվել է իսպանացի ապստամբների կողմից[3]։
18-րդ դարում Սուրբ Վարվառայի ամրոցն աստիճանաբար կորցնում է իր ռազմական նշանակությունը։ Ժամանակ առ ժամանակ այն օգտագործվում է որպես բանտ։ Ամրոցը կիսալքված վիճակում է գտնվել մինչև 1963 թվականը, երբ վերակառուցումից հետո բացվել է հասարակության համար։ Լեռան մեջ տեղակայված է վերելակ, որով այցելուները կարող են բարձրանալ ամրոց (վերելակով բարձրանալը վճարովի է)։ Ամրոց կարելի է այցելել անվճար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
- ↑ History of the Castle Արխիվացված 2010-05-11 Wayback Machine Alicante Town Hall
Արտաքին հղումներ
խմբագրել- Santa Barbara Castle at Alicante City Hall: brief history Արխիվացված 2009-06-12 Wayback Machine, detailed history Արխիվացված 2010-05-11 Wayback Machine, sketch map Արխիվացված 2010-05-11 Wayback Machine
- Catálogo del Patrimonio Cultural Valenciano (Իսպաներեն)
- Reportaje Documental sobre el Castillo de Santa Barbara (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Վարվառայի ամրոց» հոդվածին։ |