Սուրբ Վալենտինի բանալի Իտալիայի Պադովա քաղաքում օգտագործվող թալիսման։ Այն մետաղյա բանալի է՝ Սուրբ Վալենտինի՝ սիրո և ամուսնության հովանավոր սրբի անվամբ։ Բայց հավատում են նաև, որ դա էպիլեպսիան բուժող խորհրդանիշ է, և հաճախ խորհրդանիշը կոչվում է «Սուրբ Վալենտինի հիվանդություն»[1]։ Այս հավատամքը տարածված է Հարավային Գերմանիայում, Արևելյան Շվեյցարիայում, Ավստրիայում և Հյուսիսային Իտալիայում։ Նրանք հավատում են, որ թալիսմանը կօգնի բուժել նույնիսկ ամենավերջին հիվանդությունը։

Սուրբ Վալենտինի բանալի

Բանալին ռոմանտիկ սիրո խորհրդանիշ է համարվում և «հովանավորի սիրտը բացող» հրավեր։

Օրաթորիո դի Սան Ջիորջոյի արարողության ժամանակ Իտալիայի Պադովա գավառի Մոնսելիչե կոմունայի աղոթարանում ամեն տարի՝ Սուրբ Վալենտինի օրը, երեխաներին տրվում են փոքրիկ ոսկե բանալիներ՝ իբրև այդպես ցանկություն հայտնելով հետ մղել էպիլեպսիան[2]։

Տեղական մշակույթում խմբագրել

Յուրահատուկ արարողակարգի ժամանակ երեխաներին տրվում են ոսկե բանալիներ՝ զերծ մնալու համար էպիլեպսիա հիվանդությունից։ Այս ամենը տեղի է ունենում ամեն տարի փետրվարի 14-ին, Պադովայի Սուրբ Գևորգի աղոթարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Illes, Judika (2011 թ․ հոկտեմբերի 11). Encyclopedia of Mystics, Saints & Sages. HarperCollins. էջ 1238. ISBN 978-0-06-209854-2. «Saint picture of saint valentine's keys is invoked for healing as well as love. He protects against fainting and is requested to heal epilepsy and other seizure disorders. In northern Italy, epilepsy was once traditionally known as Saint Valentine's Malady.»
  2. Pitt Rivers Museum, Oxford, "St Valentine Key, Italy"