Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արմավիրի մարզի Դողս գյուղի հյուսիսային մասում՝ Վաղարշապատից 4 կմ հյուսիս։ Ընդգրկված է Դողսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի
եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Հայաստան, Արմավիրի մարզ
Պատմական երկիրՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի (Հայաստան)##
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Կրել է Ստեփանոս Նախավկայի անունը։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին վնասվել է։

Եկեղեցին վերականգնվել ու բարեկարգվել է Եղիշե Համբարձումյանի միջոցներով։ Եկեղեցին երեսապատվել է, կառուցվել է տանիքը, վերանորոգվել է բակը։ 2015 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը տեր Սիմոն եպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել