Սուրբ Նիկողայոս տաճար (Վոլգոգրադ)
Սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկու տաճար (ռուս.՝ Храм святого Николая Мирликийского), կաթոլիկ տաճար Վոլգոգրադ քաղաքում։ Վարչականորեն վերաբերվում է Աստրախանի առաջնորդարանի սուրբ Կլիմենտի թեմին, Սարատով կենտրոնով եպիսկոպոս Կլեմենս Պիկելի ղեկավարությամբ։ Գտնվում է Պրաժսկի փողոցի թիվ 14 հասցեում։
Սուրբ Նիկողայոս տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կենտրոնական շրջան |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Սուրբ Կլեմենտիսի թեմ Սարատովում |
Հիմնական ամսաթվերը | 1899 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Ռուսական կեղծգոթականություն |
Հիմնադրված | 1899 |
![]() | |
![]() | |
![]() | |
volgokatolik.blogspot.ru |
Պատմություն
խմբագրելԺամանակակից Վոլգոգրադի մարզի տարածքում առաջին կաթոլիկները պովոլժյան գերմանացիներն էին, որոնք հայտնվել էին այստեղ XVIII դարի վերջին, գերմանացի գաղթականների կողմից Պովոլժեի գաղութացման ընթացքում։ 19-րդ դարի կեսերից Ցարիցինի ծուխը պատկանում էր Խերսոնյան թեմին, որը հետագայում վերանվանվեց Տիրասպոլյան[1]։
Կաթոլիկ եկեղեցին Վոլգոգրադում կառուցվել է 1899 թվականին արքեպիսկոպոս-միտրոպոլիտ Եժի Շեմբեկի անձնական միջոցներով։ Եկեղեցին կառուցված է քարե հիմքի վրա, թրծված աղյուսից, ամբողջ եկեղեցին գեղազարդված և ներկված է։ Գլխավոր զոհասեղանը օծված է Մայր Աստծո Հայտնության պատվին։ Եկեղեցու կողքի մատուռները նվիրված են Սուրբ Աստվածածնին և Սուրբ Ստանիսլավին։ 1917 թվականին Ցարիցինյան կաթոլիկ եկեղեցու ծխում հաշվառված էին 600 մարդ[1]։
30-ական թվականներին եկեղեցին փակվեց և կողոպտվեց, 1935 թվականին այնտեղ դպրոց տեղակայվեց, այնուհետև ակումբ։ 20-րդ դարի 80-ական թվականներին շինությունն այնքան էր հնացել և քայքայվել, որ նախագիծ առաջ քաշվեց նրա տեղում Տեխնիկայի երիտասարդական տուն կառուցելու վերաբերյալ։ 90-ական թվականներից Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը Ռուսաստանում սկսվեց կարգավորվել։ 1991 թվականի օգոստոսի 19-ին Վոլգոգրադում գրանցվեց կաթոլիկական եկեղեցու ծխական համայնքը։ 1992 թվականի հունվարի 9-ին եկեղեցին կիսավեր վիճակում հանձնվեց համայնքին[2]։ Եկեղեցու ռեստավրացիան տևեց հինգ տարի, 1997 թվականի մայիսի 4-ին այն օծվեց սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկու պատվին[2]։ 1999 թվականին հանդիսավորությամբ նշվեց եկեղեցու հարյուրամյակը։
Ծխում գործում է «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը, «Իոհան XXIII ասոցիացիա» կաթոլիկ շարժումը, կուսակրոն միանձնուհիների միաբանությունը։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին կառուցված է աղյուսից, կեղծ գոթական ոճով։ Գլխավոր ճակատը զարդարված է սլաքակամարներով և վարդազարդերով։ Հիմնական մուտքի վերևում գտնվում է զանգակատան աշտարակը սրաձողով, որը կառուցված է գոթական ոճով։
Ծխական մասունքներ
խմբագրելԵկեղեցում են գտնվում սուրբ Նիկոլայ Միրլիկինսկու մասունքների մի մասը, որոնք բերվել են Բարիից և Ստալինգրադյան մադոննայի սրբապատկերը (այլ կերպ կոչվում է «Հաշտության Կույս Մարիամ»)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Приход Святого Николая, Волгоград
- Приход Святого Николая, Санкт-Петербургский Католический Информационно-просветительский Центр
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Նիկողայոս տաճար (Վոլգոգրադ) կատեգորիայում։ |