Սուրբ Միքայել կապելլա (մալթ.՝ Il-Kappella tas-San Ċir), Սուրբ Միքայել Իս-Սանչիր (մալթ.՝ Il-Kappella ta' San Mikiel is Sanċir), միջնադարյան կապելլա, որը գտնվում է Մալթայի Ռաբատ քաղաքի մի տարածքում, որը կոչվում է Ġnien is-Sultan (Թագավորի պարտեզ)։

Սուրբ Միքայելի կապելլա
Կապելլա

Կապելլայի հետնամասը, որտեղ բարձր ծառեր և բաղեղներ են աճել

ՏեղադրությունՌաբատ
ԵրկիրՄալթա Մալթա
ԿրոնադավանանքԿաթոլիկ եկեղեցի
Ակտիվ էՈչ
Կառուցման ավարտ15-րդ դար
Սուրբ Միքայելի կապելլա (Մալթա)##
Սուրբ Միքայելի կապելլա (Մալթա)
35°53′16″ հս․ լ. 14°23′15″ ավ. ե.HGЯO

Ծագումը խմբագրել

Կապելլայի ճարտարապետությունը թվագրվում է 15-րդ դարի կեսերին։ Կապելլայի մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք 1575 թվականին Մալթա կատարած այցելության ժամանա եպիսկոպոս Պիետրո Դուսինոյի գրված զեկույցում։ Զեկույցը վերաբերում է եկեղեցուն։ Կապելլան տարիներ շարունակ հիշատակվել է, հատկապես հիշարժան 1615 թվականի հիշատակումը, որտեղ Բալդասար Կագլիեսը եպիսկոպոս նկարագրում էր կապելլայում գտնվող Սուրբ Միքայելի նկարը որպես հազիվ ճանաչելի, ինչը ցույց է տալիս կապելլայի անմխիթար վիճակը։ 1598 թվականին եպիսկոպոս Գարգալոն նշում է, որ Սուրբ Միքայելի տոնը նշվում էր ամեն սեպտեմբերի 29-ին երեկոյան աղոթքով, որին մասնակցում էին տեղի գյուղացիները։ Իր անտեսված վիճակի պատճառով, 1678 թվականին եպիսկոպոս Միգել Ջերոնիմո դե Մոլինան պղծեց եկեղեցին և հրամայեց, որ Սուրբ Միքայելի նկարը տեղափոխվի Ռաբատի ծխական եկեղեցի[1]։

 
Կապելլայի ինտերիերը

Որպես ախոռ օգտագործելը խմբագրել

Կապելլան, չգործելուց հետո, այն օգտագործվել է որպես ախոռ և պահեստային տարածք տեղական գյուղացիների կողմից։ Կապելլայի ներսում կառուցվել է մի պատ, որը այն բաժանելու է երկու մասի։

Վերականգնում խմբագրել

1981 թվականին Կապելլան վերականգնվեց և քանդվեց կապելլան բաժանող պատը։ Կապելլան վերականգնվել են «Սանչիր Թրասթ»-ի կամավորների և Ազգային ուսանողական ճանապարհորդական հիմնադրամի և «Մալթայի ընկերներ»-ի կամավորների կողմից։ Կառուցվեց քարե խորան, և եկեղեցին վերաբացվեց կրոնական ծառայությունների համար 1988 թվականի հոկտեմբերի 2-ին։ Բացման արարողությանը ներկա էր Մալթայի Նախագահ Ուգո Միֆսուդ Բոննիչին։ Արարողությունը կատարում էր մոնսինոր Գվան Ազզոպարդին, ով կապելլայի վերականգնման բարերարն էր։

Ներկայումս խմբագրել

Եկեղեցին վերականգնվելուց 30 տարի հետո այն փլուզման վտանգի տակ է։ Կապելլայի պատերին աճել է բուսականությունը, և ծառերը փակել են կապելլայի գլխավոր մուտքը։ Զոհասեղանի մոտակայքում գտնվող տանիքի մի մասը փլուզվել է, և կապելլայի պատերին ճաքեր են առաջացել[2][2]։

Ինտերիեր խմբագրել

Կապելլայի ինտերիերը բավականին մերկ է։ Ներքին տարածքը մեկ ընդարձակ սենյակ է` կամարների տեսքով կառուցված պատերով, որոնք բնորոշ են Մալթայի միջնադարյան ճարտարապետությանը։ Մեկ քարե խորան կա։ 1980-ականների վերականգնման ընթացքում կապելլայի պատի երկայնքով հայտնաբերվել են քարե նստարաններ։ Կապելլա կարելի է մուտք երկու դռնով։ Մի գրաֆիտի մի նավ, որը հայտնաբերվել է կապելլայի պատերին, հավանաբար ինչ-որ կենսական իրեր։

Կապելլայի անվանումը խմբագրել

Կապելլայի կառուցումը կարող է թվագրվել բյուզանդական դարաշրջանին, ինչի մասին վկայում է կապելլայի անունը՝ Իս-Սանչիր։ Ըստ պրոֆեսոր Սթենլի Ֆիորինիի՝ րս-Սանչիր անունը վկայում է, որ եկեղեցին նախապես նվիրված է եղել հույն սուրբ Կիրակոս Ճգնավորին։ Այն բանից հետո, երբ մավրերը դուրս մղվեցին Մալթայից, քրիստոնեությունը վերականգնեց իր իշխանությունը Մալթայի նկատմամբ։ Արևմտյան լատինական քրիստոնեությունը տարածվում էր՝ փոխարինելով Մալթայում հունական քրիստոնեության ցանկացած հետք, որը թվագրվում է Բյուզանդական ժամանակներից։ Արդյունքում, Մալթայում գտնվող եկեղեցիների անունները, որոնք նվիրված էին հույն սրբերին, փոխարինվել են հանրաճանաչ արևմտյան սրբերի անուններով։ Այսպիսով, այս կապելլայի անունը գուցե Սուրբ Կիրակոսից (մալթայերեն՝ San Ċirijaku կամ San Ċir) փոխվել էր Սուրբ Միքայել (San Mikiel): Հնարավոր է, որ տեղի բնակիչները կապելլային անվանեին իր սկզբնական անվանումով, դրա համար էլ կապելլան կոչվում էր Սուրբ Միքայել Իս-Սանչիր (մալթայերեն՝ San Mikiel Is-Sanċir): Այնուամենայնիվ, ոչ մի փաստաթղթում չի մնացել որևէ բան այս տեսությունը ապացուցելու համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Spiteri, Mikiel (2000). A Hundred Wayside Chapels of Malta & Gozo, pp. 60-61. Heritage Books, Valletta. 999099305X.
  2. 2,0 2,1 "NGO calls for rehabilitation of chapel" Արխիվացված 2016-09-19 Wayback Machine, Times of Malta, Malta, 12 May 2014. Retrieved on 18 September 2016.
  3. Ciantar, Noel. "Il-Knisja ta’ San Mikiel Is-Sanċir ~ Rabat ~" Արխիվացված 2016-09-19 Wayback Machine, Kappelli Maltin, Malta. Retrieved on 18 September 2016.