Սուրբ Միքայելի եկեղեցի (Սինկովիչի)

Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի (Միխայլովյան եկեղեցի), եկեղեցի Սինկովիչի գյուղում, ամենավաղ շրջանի գոթական ուղղափառ եկեղեցիներից մեկը Բելոռուսիայում։

Սուրբ Միքայելի եկեղեցի
բելառուս․՝ Царква Святога Міхаіла, Сынкавічы
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ուղղափառ տաճար
ԵրկիրԲելառուս Բելառուս
ՏեղագրությունSynkavicki Sieĺsaviet? և Synkavichy?
Դավանանքուղղափառություն և Belarusian Orthodox Church?
Թեմ̥Eparchy of Grodno and Vawkavysk?
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
ԱնվանվածՄիքայել Հրեշտակապետ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Բելառուսական գոթիկա
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Michael Archangel in Synkavičy Վիքիպահեստում

Եկեղեցին գտնվում է Բելառուսի հանրապետության Գրոդնոյի մարզի Զելևենսկի շրջանի Սինկովիչի գյուղի հյուսիսային ծայրամասում, Սլոնիմից 15 կմ արևմուտք։

Պատմություն

խմբագրել

Գոյություն ունի լեգենդ, որ Սինկովիչի եկեղեցին հիմնադրել է մեծ իշխան Վիտովտը, ի նշան երախտագիտության, որ տեղական անտառներում նա պատսպարվել է Յագայլոյի հալածանքներից։ Ժամանակակից արվեստագետների և ճարտարապետության պատմաբանների կարծիքները համընկնում են որ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի սկզբին, հավանաբար Լիտվական մեծ հետման Կոնստանտին Օստրոժսկու միջոցներով, ով Վիլնյուսում հիմնադրել է նմանատիպ Սուրբ Երրորդության և Պրեչիստենյան եկեղեցիները։ Սակայն վերջին ռեստավրացիոն աշխատանքները բացահայտեցին որ շինությունը կառուցվել է 1320 թվականին, իսկ 1407 թվականին այն օծվել է իխան Վիտովտի ներկայությամբ, որը վերակառուցել է կիսավեր ամրոցն ու եկեղեցին[1]։

1880-1881 թվականին փոխարինվեց տանիքը, կառուցվեց նարտեքսը և ապսիդի վրայի գմբեթը, ապամոնտաժվում է եկեղեցու կենտրոնական մասի գմբեթը։ 1891 թվականին եկեղեցու դիմաց կառուցվում է աղյուսե երկհարկանի քառակողմ զանգակատունը, որը վերակառուցվել է 2007 թվականին։ 1926 թվականին եկեղեցին Ալբերտինոյում (Սլոնիմ) դարձավ ճիզվիտական առաքելության մասնաճյուղը և 1988-1990 թվականներին եկեղեցին վերաբացվեց որպես ուղղափառ։

Ճարտարապետություն

խմբագրել

Հանդիսանում է Լիտվական մեծ իշխանության վաղ գոթական վերածննդի շրջանի մշակութային-պաշտամունքային հուշարձան ամրոց- եկեղեցիներից մեկը։ Ընդհանուր առմամբ հիշեցնում է հին ռուսական քառասյուն խաչա-գմբեթային եկեղեցի։ Ծավալային-տարածական կառուցվածքով այն համարվում է եռանավ քառասյուն բազիլիկ վերածննդի ճակատային պատով եկեղեցի։

Եռապսիդ եկեղեցին ունի շեղանկի ուղղանկյան տեսք, կողապաշտպան քառանկյուն պաշտպանական աշտարակներով, ութանիստ գլխավոր ճակատով և շրջանաձև ետնամասով։ Քիվային մասով անցնում է կլոր հրակնատների գոտին և կամարային կախովի հրակնատները։ Բարձր երկթեք կտուրը գլխանիստի մասում փակված էր հզոր սուրանկյուն վահաններով, որը զարդարված է սվաղված կամարակապ հարկաշարերով։ Որմնախորշերը սպիտակեցված էին, ինչը կարմիր աղյուսաշարի ֆոնին ստեղծել էր ակտիվ գուներանգ։

Տաճարի դահլիճը չորս ութանիստ սյուներով բաժանված էր երեք մասի, որոնք ծածկված էին խաչաձև կամարներով և դեկորատիվ գոթական կամարաջղերով։ Կենտրոնական և հյուսիսային ապսիդները ծածկված էին խաչաձև կամարներով, իսկ հարավայինը` աստղաձև։ Սվաղված պատերը բաժանված էին որմասյուներով, որոնք միավորված են սյունաշար կամարներով։ Աշտարակի ոլորասանդուղքները միացնում են դահլիճը վերնահարկի հետ, որտեղ տեղակայված էր եկեղեցու պաշտպանական հարկաշարերը։

Ժամանակակից վիճակ

խմբագրել

2010 թվականի դրությամբ պետությունը միջոցներ չի հատկացնում եկեղեցու ռեստավրացիայի և ներքին հարդարման նպատակով, այդ պատճառով էլ եկեղեցու վանահայր հայր Արսենին (Անանկո)[2] ծխական համայնքի միջոցներով ձեռք բերեց կապույտ յուղաներկ, որով էլ ներկվեց շինությունը[2]։ 2012-2013 թվականներին հետագա վերակառուցման նպատակով եկեղեցու ներսի կապույտ ներկը մաքրվեց։ Այդ աշխատանքները ղեկավարում էր հայտնի բելոռուս նկարիչ-վերականգնող Ալես Պուշկինը։ Ներկերի տակ հայտնաբերվեց 16-րդ դարի գրաքարային նկարներ[3] և 1872 թվականի որմնանկարներ[4]։ Ներկը հեռացնելուց հետո Ալես Պուշկինը կսվաղի պատերը և առաստաղը, որից հետո այդ հատվածները կնկարազարդի որմնանկարներով[4]։

Սրբավայրեր

խմբագրել
  • Տիրամոր հիշատակի սրբապատկեր[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Лаврецкий, Г. А. Граффити храма в Сынковичах. Проблема датировки // Архитектура : сборник научных трудов. – 2018. – Вып. 11. – С. 12-16.
  2. 2,0 2,1 Polly. «В храм за чудом». Новости и события Гродно. Газета Вечерний Гродно (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  3. «На стенах Сынковичского храма обнаружены граффити 16 века | Minds.by» (անգլերեն). minds.by. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  4. 4,0 4,1 «В Сынковичской церкви реставраторы пытаются добраться до стен 15 века». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  5. «В белорусской деревне Сынковичи отпразднуют память иконы Божией Матери «Всецарица»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Кулагін А. М. Праваслаўныя храмы Беларусі. Мн, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել