Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ[1][2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 2003 թվականին, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում Սարիգյուղ գյուղում։

Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՍարիգյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2003
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2003
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Քառակուսի գմբեթավոր փոքրիկ կառույց է, կառուցված սրբատաշ բազալտ տեսակի քարից։ Մատուռը ունի մեկ մուտք, իսկ մուտքի վերևի մասում՝ բարավորի տակը կա բազալտե խաչ։ Մուտքի աջ կողմում շինարարական արձանագրություն է, որում գրված է․

  Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը կառուցվեց ի Հայրապետության Տ․Տ․ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարեկամությամբ Ալեքսանդր Էլլարցանի ի հիշատակ ծնողաց 2003 թիվ  

Մատուռը ցանկապատ է, իսկ մատուռի աջկողմում գտնվում է երկու հուշարձան՝ խաչքար և հուշակոթող։ Խաչքարը նվիրված է Արցախում զոհված ազատամարտիկների հիշատակին, իսկ հուշակոթողը նվիրված ի հիշատակ Հայ անմեղ զոհերի հիշատակին, մասնավորապես Եղեռնի, Սումգայիթի և 1988 թվականի երկրաշարժի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարիգյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին Մատուռ». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «10.57 ՍԱՐԻԳՅՈՒՂ գյուղ» (PDF). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Text "website" ignored (օգնություն)