Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Ռինդ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՌինդ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Ներկա վիճակգործող
ՃարտարապետՍամվել Աղաջանյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2021
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2014 թվականին՝ տեղի բնակչության նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Հիմնարկեքը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 28-ին՝ ձեռամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի[1]։ Շինարարության գործում մեծ ներդրում է ունեցել Ռինդ գյուղից մոսկվայաբնակ գործարար Վարդան Սարգսյանը։

Եկեղեցու բացման արարողությունը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։ Օծման կարգը կատարել է Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը[2]։

Եկեղեցու ճարտապետը Սամվել Աղաջանյանն է։

Տես նաև

խմբագրել

Ռինդի վիմափոր եկեղեցի

Ճգնավորի մատուռ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցեց Ռինդ համայնքում կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին - Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ». vdzor.mtad.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  2. «Նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը Ռինդ բնակավայրում - Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ». vdzor.mtad.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.