Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Էջմիածին)

Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի, գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը[2]։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հիմնական ամսաթվերը1767
Կազմված էԶանգակատուն, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար՝ Շիրվանի, Մարինեի և Ուլուբեկի, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1767
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Cathedral, Vagharshapat Վիքիպահեստում

Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղն անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Այժմ, այն գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել