Սուրբ Մանե (հայտնի է նաև որպես Սուրբ Մանե կույս, վախճանվել է 323), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում քրիստոնեության քարոզիչ, սուրբ կույս։

Սուրբ Մանե
Վախճան323
Սրբացված կարգսուրբ

Վարքը խմբագրել

Մանեն Սուրբ Հռիփսիմյանց կույսերից էր։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ Մանեն թողնում են Հռոմը և գալիս Հայաստան (նա Հայաստան հասած 37 կույսերց մեկն էր) փակվելով Սեպուհ լեռան մի քարայրում՝ ճգնում է։ Նրա հետ էր նաև Նունեն, որը հասնելով Հայաստան Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ։ Ըստ ավանդության Հայաստան հասած 37 կույսերց զատվելով՝ Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում՝ ճգնում է։ Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով է կոչվում «Մանեի այր» ( ըստ վարքագրի)։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (այդ ժամանակաշրջանում) ցանկանում է հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ։ Այդ ներշնչումով Հայոց Հայրապետը գնում է Դարանաղյաց լեռներ և բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն։ Մանեն խնդրում է Հայոց Հայրապետին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ։ Կատարելով սրբի ցանկությունը՝ Հայրապետը վերադառնում է երեք օրից, Սրբուհուն վախճանված գտնելով՝ սաղմոսներ ասելով թաղում է նրան քարայրում (323 թ)։

Կույսերի հիշատակության օրը խմբագրել

Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթոլիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  • Վարք սրբոց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օր | Surb Nune Ev Surb Mane Kuyseri Hishatakutyan Or». www.surbzoravor.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.