Սուրբ Մամաս վանք, 13-րդ դարի վանական համալիր Հայաստանի Վայոց ձորի մարզի Սալլի գյուղի տարածքում[2]։

Սուրբ Մամաս վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՍալլի[1]
Հասցե1 կմ հս-ամ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Ներկա վիճակչգործող
Կազմված էԵկեղեցի, Եկեղեցի Սբ. Պողոս և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Mamas Monastery in Salli Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել

Մամասա վանքը գտնվում է Սալլի գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, լեռնաշղթայի ստորոտում։ Վանքն իրենից ներկայացնում է երկու փոքր եկեղեցիներ և մատուռ, որոնք միմյանց են միանում մեկ սրահով և գերեզմանոց։

Հյուսիսային կողմի եկեղեցին հատակագծում քառանկյունի է, դուռը՝ հարավային կողմից, որը բացվում է սրահի մեջ։ Ծածկ չունի, քանդված են պատերի վերին մասերը։ Կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 10-րդ դարում (Ստեփանոս Օրբելյան «Պատմություն նահանգին Սիսական»)։

Մամասա վանքի երկրորդ եկեղեցին գտնվում է խմբի հարավային կողմում և կոչվում է «Սբ. Պողոս», որը կառուցվել է սելջուկների արշավանքներից հետո (13-14-րդ դդ.): Վիմագիր արձանագրության մեջ ասվում է, որ թշնամին ավերեց երկիրը, սպանեց վանքի առաջնորդ տեր Պողոսին, ամայացավ Մամասա ուխտը և երկիրը խաղաղվելուց հետո շինվեց այդ եկեղեցին։ Այս հուշարձանը շատ փոքր է, քառանկյունի հատակագծով, ունեցել է թաղակապ ծածկ։ Մուտքն արևմտյան կողմից է, կառուցված է եղել կիսակլոր, քանդակազարդ ճակատակալ քարերով, սրբատաշ բազալտից։ Այժմ կիսավեր վիճակում է։

Մատուռը գտնվում է երկու եկեղեցիների արանքում, ըստ որի նրանց պատերը ծառայել են որպես մատուռի կողային պատեր։ Հիմնովին ավերակ վիճակում է։

Գերեզմանոցը տարածվում է վանքին կից, ուր կան նաև խաչքարեր։ Տապանաքարերի համար օգտագործված են նաև հին շենքի սրբատաշ և արձանագիր քարեր ու քանդակազարդ խաչքարեր։ Գերեզմանոցը վերաբերում է 10-14-րդ դարերին։

Հուշարձանի ծավալահատակագծային լուծումները

խմբագրել

Մամասավանքը գտնվում է Սալլի գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, լեռնաշղթայի ստորոտում։ Վանքն իրենից ներկայացնում է մի խումբ, որի մեջ մտնում են մեկ եկեղեցի և երկու մատուռ, որոնք իրար հաղորդակից են ընդհանուր սրահով։ Հյուսիսային հատվածում եկեղեցին է։ Եկեղեցին եղել է թաղածածկ, այսինքն այն պատկանում է միանավ բազիլիկա եկեղեցական տիպին։ Կառույցը հատակագծում ունի պարզ ուղղանկյան տեսք, արտաքինից 4,6 մ լայնությամբ ու 8,4 մ երկարությամբ և ներսից 2,6 մ լայնությամբ ու 6,6 մ երկարությամբ։ Պատերի հաստությունը 80 սմ է։

Եկեղեցու մուտքը հարավից է և ինչպես նշվեց, եկեղեցու մուտքը ընդհանուր սրահից է։ Պատուհաններ չեն նշմարվում, սակայն հավանաբար նրանք եղել են, ուղղակի եկեղեցու փլուզման հետևանքով չեն պահպանվել։ Ներսի տարածքը ձևավորում են սրահը և խորանը։ Հյուսիսային պատին, խորանից դեպի ձախ 50 սմ լայնությամբ և 25 սմ խորությամբ մկրտարանն է, որն այժմ կիսով չափ անցել է հողի տակ։ Խորանի ձախ հատվածում կա մի խորշ 35x25 սմ չափսերով։

Եկեղեցուց հարավ առաջին մատուռն է։ Մատուռը ներսում 2 մ լայնությամբ և 3,1 մ երկարությամբ ուղղանկյուն է, որն ունի պարզ կառուցվածք՝ փոքրիկ սրահ և խորան։ Այս մատուռը կառուցվել է ավելի ուշ և նրա համար արտաքին պատեր են հանդիսացել եկեղեցու հարավային պատը և հարավային մատուռի հյուսիսային պատը։ Մատուռի մուտքը արևմուտքից է՝ ընդհանուր սրահից։

Ծածկը նույնպես եղել է թաղակապ։ Մատուռից հարավ երկրորդ մատուռն է։ Այս մատուռը նույնպես ունի ուղղանկյան տեսք՝ արտաքինից 4,1x3,1 մ և ներսից 3,2x1,5 մ չափսերով։ Մատուռը բաղկացած է երկու մասից՝ փոքր սրահից և խորանից։ Մուտքը նույնպես արևմուտքից է՝ ընդհանուր սրահից։ Ծածկը նույնպես եղել է թաղակապ։ Ընդհանուր սրահը ուղղանկյունաձև է՝ ներսում 2,5x4,3 մ չափսերով։ Ընդհանուր խումբը զբաղեցնում է 8,5x9,5 մ չափսերով տարածք։ Խմբի շրջակա տարածքն այժմ վերածվել է գերեզմանատան։

Ծանոթագրություններ

խմբագրել