Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար
Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար (ռուս.՝ Храм Святого Архистратига Михаила), ուղղափառ եկեղեցու տաճար Ղրիմի Յալթայի քաղաքային խորհրդի կազմում, որը գտնվում է Օրեանդա ավանի մոտ։ Կառուցվել է 2006 թվականին Այ-Նիկոլա լեռան ստորոտին՝ Յալթա-Սևաստոպոլ ավտոմոբիլային ճանապարհի մոտ[1]։ Ղրիմի հարավային ափի տեսարժան վայրերից է: Տաճարը գտնվում է Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի թեմի իրավասության ներքո[2]:
Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ուկրաինա |
Տեղագրություն | Օրեանդա |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Եկեղեցու պատմությունԽմբագրել
Եկեղեցին կառուցվել է այն վայրի մոտ, որտեղ գտնվել է հնագույն քրիստոնեական վանք, որի մնացորդները հայտնաբերվել են հնագետների կողմից։ Այդ վայրում Միքայել Հրեշտակապետին նվիրված տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Յալթայից Միխայիլ Կարաշկևիչի ընտանիքին, որոնք այլ բարերարների հետ միասին գումար են նվիրաբերել տաճարի կառուցման համար: 2006 թվականի նոյեմբերի 21-ին եկեղեցին օծվել է Սիմֆերոպոլի և Ղրիմի Լազարի մետրոպոլիտի կողմից։
Ճարտարապետական առանձնահատկություններԽմբագրել
Եկեղեցին կառուցվել է Յալթայի հայտնի ճարտարապետ Վյաչեսլավ Բոնդարենկոյի նախագծով։ Ներքին ինտերիերը (իկոնոստասը և սրբապատկերները) մշակել են սրբանկարիչներ Արևմտյան Ուկրաինայից՝ Վ. Գումենյուկի գլխավորությամբ, որը զարդարել է Արևմտյան Ուկրաինայի շատ եկեղեցիներ:
Եկեղեցու շուրջը գտնվող լեռները ստեղծում են անսովոր ակուստիկա: Քահանաներն այն օգտագործում են եկեղեցու արական երգչախմբի երգեցողության ժամանակ: Բազմիցս անդրադառնալով ժայռերից՝ երգչախմբի երգեցողությունը ձեռք է բերում մոնումենտալ հնչողություն, որին կարելի է հասնել միայն հատուկ համերգասրահներում։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Дмитренко Адам. Храмы Большой Ялты. — Симферополь: «Світ», 2006.
Արտաքին հղումներԽմբագրել
- Церковь Архистратига Божия Михаила.
- Ялтинское благочиние. Храм Архистратига Михаила. Верхняя Ореанда.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար կատեգորիայում։ |