Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա), հայ կաթողիկե եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետ Ուջմանա գյուղի կենտրոնում[3][4]։ Ենթարկվում է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմին[4]։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա)
ՏեղադրությունՍամցխե-Ջավախք, Ուջմանա
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿրոնադավանանքՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
Պատմություն
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1850 թ.[1] կամ 1851 թ.[2]
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա) (Վրաստան)##
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ուջմանա) (Վրաստան)
41°21′58″ հս․ լ. 43°35′52″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման թվականի վերաբերյալ առկա է երկու տեսակետ, համաձայն որոնց՝ այն կառուցվել է կա՛մ 1850 թվականին[1][3][4] կա՛մ 1851 թվականին[2][3][4] ջանքերով։ Կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է տեղի բնակիչների կողմից[3]։

Հայտնի է, որ 1915 թվականին եկեղեցու քահանան է եղել Հովհաննես Դարբինյանը[3][5]։

ԽՍՀՄ գոյության տարիներին եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվել, քանի որ խորհրդային իշխանությունները արգելում էին հայերով բնակեցված գյուղերում, որի բնակիչները հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ էին, հոգևորականների գործունեությունը։ 1990 թվականից եկեղեցում վերսկսվել է եկեղեցական արարողությունների կատարումը հարևան գյուղերի կաթողիկե հոգևորականների կողմից[4]։

2008 թվականին գյուղի քահանա է նշանակվել Տ. Անտոն քահանա Անտոնյանը[4]։

2015 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնանորոգվել է։ Ծնունդով Ուջմանա գյուղից ավստրալաբնակ Ռիմա Կարսլյանի ֆինանսավորմամբ նորոգվել են եկեղեցու բեմը, առաստաղը, խորանը, դուռը, պատուհաններն ու պատերը։ Զանգակատունը նորոգվել է նույն գյուղի բնակիչ Ռոբերտ Ամիրխանյանի հովանավորությամբ[4]։

2015 թվականի օգոստոսի 5-ին հիմնովին վերանորոգված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի և Ուջմանայի քահանայապետ Տ. Անտոն քահանա Անտոնյանի ու Տ. Գրիգոր քահանա Մկրտչյանի կողմից օծվել է։ Օծման արարողությանը ներկա էին Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, այլ պատվավոր հյուրեր և գյուղացիները[4]։

Ճարտարապետական տեսք խմբագրել

Եկեղեցին ունի ուղղանկյան տեսք և կառուցված է սպիտակ քարից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Պետական Արխիվ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 38
  2. 2,0 2,1 «Արձագանք», 1885, N 26, էջ 368
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Սամվել Կարապետյան, «Ջավախք», Երևան 2006թ.:» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Օծվել է Վրաստանի հայաբնակ Ուջմանա գյուղի վերանորոգված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
  5. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915թ., էջ 83։