Սուրբ Հարություն եկեղեցի (Խարկով)

Սուրբ Հարություն եկեղեցի, Խարկով քաղաքում գտնվող կրոնական կառույց (ուկրաիներեն՝ Вірме́нська це́рква Сурб Арутю́на у Ха́ркові)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ուկրաինայի հայոց թեմին, գտնվում է Ուկրաինայի Խարկովի մարզում։ Համակարգում է Խարկով քաղաքում բնակվող առաքելական ուկրաինահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է «Կիևսկայա» մետրոյի կայարանի մոտ։ Ճարտարապետը՝ կառուցման պահին Խարկովի գլխավոր ճարտարապետ Պավել Չեչելնիցկի։ Օծված է 2004 թվականի օգոստոսի 24-ին։

Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԽարկով
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՈւկրաինայի հայոց թեմ
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 St. Resurrection Armenian Church in Kharkiv Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Խարկովում առաջին հայ քահանան եկել սկսել է գործել 1870 թվականին։ Հայկական աղոթքատունը XX դարի սկզբին գտնվում էր Դմիտրևսկի փողոցի վրա։ 1902 թվականին տեղափոխվել է Ինստրումենտալնի նրբանցք, Խարկովի համալսարանի պրիվատ-դոցենտ Ռիխտերի տուն։ Այս տանն էլ ապրում էր քահանան, Սրապիոն Սամուելյան Տեր-Խաչատուրյանը։ 1910 թվականին հայկական եկեղեցին նորից փոխեց հասցեն, տեղափոխվելով Գ. Դավթյանցի տուն։

Սովետական իշխանության առաջին տարիներին հայկական կրոնական համայնքը շարունակում էր իր գործունեությունը։ 1925 թվականի օգոստոսի 3-ին գրանցվեց «Հայկական քարոզչական քրիստոնեական կրոնական ընկերությունը», որը ստեղծվեց Սուրբ Գրիքոր եկեղեցու ներքո։ Այս եկեղեցու շենքը քանդվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Նորագույն ժամանակներում նոր հայկական եկեղեցին կառուցվել է Շևչենկոյի փողոցում։ Եկեղեցու հարևանությամբ կառուցվում է հայկական մշակույթի կենտրոնը։ Շինարարության ընթացքում Սուրբ Հարություն եկեղեցում անցկացվում են հայերեն լեզվի, հայաստանի պատմության և պարերի դասընթացներ։