Սուրբ Հարություն եկեղեցի (Բուղաշեն)
Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի վարչական կենտրոն Ախալքալաք քաղաքից 12 կմ հյուսիս, հայաբնակ Բուղաշեն գյուղում կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Բուղաշեն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
10,14 մետր | |
Երկարություն | 1593 մետր |
Լայնություն | 10,14 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1830 թվականին, Կարնո և Տանձուտ գյուղի հայ բնակիչների ջանքերով։
Եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն, ապա քարաշեն։ Եկեղեցու ծխականները եղել են 111 հոգի 1840 թվականի դրությամբ։ Եկեղեցին հիմնանորոգվել է 1909 թվականին, քանի որ 1899 թվականի երկրաշարժից ավերվել էր։
Հիմնանորոգման վերաբերյալ կա արձանագրություն։ Եկեղեցին գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի։
Եկեղեցին երկթեք սրահով քարաշեն կառույց է, այն կառուցվել է մոխրագույն տուֆից, նրա չափսերն են (15.93 x 10.14) մետր։ Եկեղեցու արևմտյան ճակատը շարված է սրբատաշ քարերով։ Ունի վեցասյուն զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մասում։ Եկեղեցին ունի մեկ մուտք, արևմտյան կողմում, իսկ պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին։ Եկեղեցու մուտքի վերևում հայատառ արձանագրություն կա։
Խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի նաև մկրտության ավազան, այն գտնվում է հյուսիսային պատին։
Եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Մարտիրոս քահ. Սաղաթելյանը, Մինաս քահ. Մկրտչյանը և Գալուստ քահ.Պալյանցը, քահանայագործել են 1830-1880-ական թվականներին։
2009 թվականի օգոստոսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի եկեղեցին վերաօծվեց։
Եկեղեցու վերանորոգման և բարեկարգման հովանավորն է ռուսաստանաբնակ Խաչատուր Եղոյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Aleks_El_Dia. «ԲՈՒՂԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)