Սուրբ Հակոբ եկեղեցի (Ժնև)

Սուրբ Հակոբ, հայ առաքելական եկեղեցի Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

Սուրբ Հակոբ եկեղեցի (Ժնև)
Եկեղեցի


ՏեղադրությունՇվեյցարիա, Ժնև
Route de Troinex 64, 1256 Troinex, Geneva P.O.B. 1470, 1211 Geneva 1, Switzerland
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Էդուարդ Ութուջյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1967
Կառուցման ավարտ1969, սեպտեմբերի 14
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ժնև) (Շվեյցարիա)##
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ժնև) (Շվեյցարիա)
46,165576° с. ш. 6,146017° в. д.HGЯO

Պատմություն խմբագրել

Շվեյցարահայ հոգևոր համայնքը կազմավորվել է 1960-ական թթ.։ 1969 թվականին ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվությունը։ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1967-1969 թթ.` Արևմտյան Հայաստանից ներգաղթած ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգների միջոցով։ Եկեղեցու կառուցման առաջին հանգանակությունը` 400 000 ֆրանկ, կատարել է իտալահայ գործարար Հակոբ Թոփալյանը (1897-1985)։ Եկեղեցին կառուցվել է դասական ոճով՝ հնագույն հայկական եկեղեցիների ճարտարապետությունով։ Կառուցվել է ճարտարապետ Էդուարդ Ութուջյանի նախագծով։ Պաշտոնապես բացվել է 1969 թվականի սեպտեմբերի 14-ին։ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոց, Հայ տիկնանց միությունը, Երիտասարդության ակումբը, Հայ բժիշկների միությունը, «Պրո Արմենիա» կազմակերպությունը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն։

Շվեյցարիայի թեմ խմբագրել

1992 թվականին, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով, ստեղծվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմ։ Առաջնորդանիստը՝ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Թեմի առաջնորդ է նշանակվել Վիգեն եպիսկոպոս Այքազյանը։ Սակայն նշված կոնդակը չի իրականացվել և համայնքում ներկայումս գործում են երկու հոգևոր հովվություններ. մեկը երկրի արևելյան թեմի՝ ֆրանսախոս հատվածում՝ Աբել քահանա Մանուկյան գլխավորությամբ, մյուսը՝ արևմտյան թեմի՝ գերմանախոս մասում՝ 1992 թվականից Ցյուրիխում հաստատված Շնորհք վարդապետ Չեքիջյանի գլխավորությամբ։ Հոգևոր վարչատարածքային այս երկու միավորները գտնվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության իրավասության ներքո[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայերը Շվեյցարիայում, եկեղեցի
  2. «Армяне Швейцарии - Геноцид армян стал разменной монетой в торговле за результат мирных переговоров». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.