Սուրբ Հակոբ եկեղեցի (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Քանաքեռ թաղամասում։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ թաղամաս
Հասցեք․ Երևան, Քանաքեռի 6-րդ փողոց[1]
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1679
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էՈրմնանկար «Անհայտ Հայրապետ», Որմնանկար «Հակոբ Հայրապետ», Որմնանկար «Պետրոս Առաքյալը», Որմնանկար «Պողոս Առաքյալը», Խաչքար, Խաչքար, Խաչքար Սահակի, Խաչքար տեր Դավթի, Տապանաքար Նատալյայի, Գերեզմանոց, Դարպաս, Որմնանկար «Անհայտ Հայրապետ», Որմնանկար «Անհայտ Սբ. Հեծյալ», Որմնանկար «Աստվածամայրը մանկան հետ երկու հրեշտակներով», Որմնանկար «Աստվածամայրը մանկան հետ հրեշտակների բազմությամբ», Որմնանկար «Ավետում», Որմնանկար «Սբ. Գրիգոր», Որմնանկար «Սբ. Գևորգը ձիու վրա» և Որմնանկար «Խաչելություն»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1695
Հիմնադրված1679
Քարտեզ
Քարտեզ
 Saint Hakob church, Kanaker Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում՝ թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով։ Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում։

1868 թվականին եկեղեցուն կից սկսել է գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը ստեղծվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով։ Սուրբ Հակոբ եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից՝ Ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր։

Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը պետական միջոցներով եկեղեցին նորոգել է։

Սուրբ Հակոբ եկեղեցին վերաբացվել է 1990 թվականին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/6