Սուրբ Կիրակի, հայկական առաքելական եկեղեցական համալիր Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի հայաբնակ Շահումյան քաղաքի արևելքում գտնվող բլրի վրա։ Համաձայն Հայկական հուշարձանները ուսումնասիրող կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ հուշարձանախումբը թվագրվում է 12-ից 13-րդ դարերով[1]։

Սուրբ Կիրակի
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՔվեմո Քարթլիի մարզ
ՏարածաշրջանՄառնեուլի շրջան
ՀասցեՇահումյան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿիսավեր
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված12-13-րդ դարեր

Համալիրը կազմված է իրար միացված երկու եկեղեցիներից, շրջապարսպից, տապանատնից, ընդարձակ գերեզմանոցից և այլ շինություններից[1]։

Եկեղեցիները կառուցված են կոփածո և անմշակ քարով, կրաշաղախով։ Ունեն միանավ, թաղակապ հորինվածք։ Եկեղեցիների ընդհանուր մակերեսը կազմում է 7.10x7.43 մ[1]։

Համալիրի ընդարձակ գերեզմանոցը տարածված է բլրի լանջին, որտեղ պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր։ Այն թվագրվում է 18-ից 19-րդ դարերով[1]։

Հուշարձանախմբի մաս է կազմում նաև կիսաաշտարակներով հզորացված շրջապարիսպը, որը գտնվում է կիսավեր վիճակում[1]։

Սուրբ Կիրակի եկեղեցական համալիրից փոքր-ինչ հեռու գտնվում են ավերված մատուռի հետքեր։ Մատուռից պահպանվել են կիսաբոլորակ խորանին կից կրաշաղախի մնացորդներն առանց երեսպատի քարերից։ Մատուռն ունի 5.15 մ արտաքին չափ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 42-47։