Սուրբ Կարապետ եկեղեցի (Զառ)

Կոտայքի մարզի Զառ գյուղում (Հայաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Զառ գյուղի հյուսիսային եզրին։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (6.27/38)[1]։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Զառ, Հայաստան
ՏարածաշրջանԿոտայքի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակչգօրծող
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետանհայտ է
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճեռանավ բազիլիկ
Կառուցման սկիզբ1271 թվական
Հիմնադրված1271 թվական
Առաջին հիշատակում1271 թվական
Գմբեթ0
Շինանյութտուֆ

Պատմություն խմբագրել

Համաձայն շինարարական արձանագրության եկեղեցին կառուցվել է 1271 թվականին[2]։ Համաձայն բարավորի արձանագրության՝ եկեղեցու երբեմնի դուռը ունեցել է 105 սմ լայնություն։ Ծխական սուրբ Կարապետ եկեղեցին գործել է մինչև 1920 թվականը։

Համաձայն «Մշակ» հանդեցի՝ 19-րդ դարի վերջին եկեղեցին վերանարոգվում է և անկախ այն հանգամանքից, որ քահանան շատ խելացի էր, ժամերգությունները կատարվում էր ամիսը 3-4 անգամ[3]։

Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1977-78 թվականներին[2]։

Ճարտարապետություն խմբագրել

13-րդ դարում եկեղեցին միջին չափերի միանավ բազիլիկ ոճի կառույց է։ Հետագայում հին քարերը օգտագործելով այն դարձել է եռանավ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 24 դեկտեմբերի 2003 թվականի N 1793-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
  2. 2,0 2,1 2,2 «ԶԱՌ ԵՎ ՍԵՎԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  3. Մշակ, 1883 թվական, համար 163, էջ 1-2