Սուրբ Ծնունդ անունով տղան

Սուրբ Ծնունդ անունով տղան, 2021 թվականին թողարկված բրիտանական ֆենտեզի ժանրի Սուրբ ծննդյան ֆիլմ, որը նկարահանվել է Ջիլ Քենանի կողմից՝ Օլ Փարքերի և Քենանի սցենարով։ Ֆիլմը հիմնված է Մեթ Հեյգի 2015 թվականի համանուն գրքի վրա։

Սուրբ Ծնունդ անունով տղան
անգլ.՝ A Boy Called Christmas
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ, վեպի էկրանավորում և սուրբծննդյան ֆիլմ
Թվականնոյեմբերի 18, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորGil Kenan?
ՊրոդյուսերԳրեհեմ Բրոդբենթ և Peter Czernin?
Սցենարի հեղինակՕլ Փարքեր
ԴերակատարներՋիմ Բրոուդբենթ, Zoe Colletti?, Սալի Հոքինս, Միխիլ Հեյսման, Թոբի Ջոնս, Մեգի Սմիթ, Ռյուն Թեմթ, Indica Watson?, Քրիստեն Ուիգ, Սթիվեն Մերչանթ և Henry Lawfull?
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
Նկարահանման վայրԼապլանդիա, Barrandov Studios, Սլովակիա և Լոնդոն
Տևողություն106 րոպե[2]

Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Չինաստանում «StudioCanal»[3] կողմից, մինչդեռ Նեթֆլիքսը ֆիլմը թողարկել է ուրիշ օր՝ 2021 թվականի[4] նոյեմբերի 24-ին[5]։ Ֆիլմը արժանացել է դրական արձագանքների քննադատների կողմից։

Սյուժե խմբագրել

Սուրբ Ծննդյան նախօրեին Անդրեան, Մոփեթը և Պատրիկը, որոնց մայրը վերջերս մահացել է, իսկ հայրը շտապ մեկնում է աշխատանքի կարևոր գործով, մնում են մորաքույր Ռութի խնամքի տակ։ Վերջինս մի տարեց կին էր, ով փորձում է զբաղեցնել երեխաներին՝ պատմելով Սուրբ Ծննդյան հեքիաթ։

Նիկոլասը և իր հայրը՝ Ջոելը, ով փայտահատ է աշխատում, ապրում են անտառում։ Նիկոլասը իր մորը երկու տարի առաջ կորցրել է և նա ամեն գիշեր փորձում է ինքն իրեն հանգստացնել՝ հիշելով Էլֆհելմի մասին լեգենդը. այն պատմում է մի աղջկա մասին, ով էլֆերով բնակեցված կախարդական մի վայր է գտնում, ովքեր և իրեն օգնում են գոյատևել ձմեռը։ Գիշերով մի մուկ փորձում է ուտելիք գողանալ։ Նիկոլասը չի սպանում նրան, այլ փրկում է, վերջինիս անվանում Միկա ու փորձում խոսել նրա հետ։

Մի օր թագավորը կանչում է իր հպատակներին և մեծ պարգև է խոստանում, եթե նրանք գտնեն այն, ինչը հույս կբերի թագավորությանը։ Ջոելը միանում է որսորդների խմբին՝ փորձելով գտնել Էլֆհելմը։ Ջոելը Նիկոլասին թողնում է մորաքույր Կառլոտայի խնամքի տակ՝ մի եսասեր կին, ով անտանելի է դարձնում Նիկոլասի կյանքը։

Նիկոլասը քարտեզ է գտնում, որը հաստատում է Էլֆհելմի գոյությունը և նա որոշում է գնալ դեպի «Extreme North»՝ գտնելու իր հորը և քարտեզը փոխանցելու նրան։ Ճանապարհորդության ընթացքում Նիկոլասը պարզում է, որ Միկան սովորել է խոսել, և դա նրան հույս է տալիս շարունակել ճանապարհը։ Երբ նրանք հասնում են «Half Moon Forest», հյուսիսային եղջերուն, ում անունը Նիկոլասը դնում է Բլիցեն, թույլ է տալիս վերջինիս հեծնել իր վրա։

Եռյակը հասնում է Էլֆհելմ, բայց բացի Ջոելի դանակից ուրիշ ոչ մի բան այնտեղ չեն գտնում։ Նիկոլասը կորցնում է իր հույսը։ Նրանց գտնում են Փոքրիկ Նուշը և Հայր Տոպոն։ Հայր Տոպոն Նիկոլասին տալիս է «հույսի հաբը», որը նրան վերականգնում է։ Հայր Տոպոն հայտնում է Նիկոլասին, որ ինքը Էլֆհելմում է, բայց այն տեսնում են միայն նրանք, ովքեր հավատում են դրա գոյությանը։

Նիկոլասը կարողանում  է տեսնել նաև էլֆերին նրանց հավատալուց հետո, և նա փորձում է մնալ այս քաղաքում։ Նա իմանում է, որ մարդկանց մի խումբ, Ջոելի հետ միասին, առևանգել են մի փոքր էլֆի՝ Փոքրիկ Քիփ անունով։ Նիկոլասին դատապարտում են, գցում Մութ Աշտարակ և պատրաստվում են նրան որպես ուտելիք մատուցել տրոլին։ Նիկոլասին հաջողվում է փախչել երիտասարդ էլֆի ՝ Ճշմարտություն Փիքսիի օգնությամբ։ Այնուհետև Նիկոլասը փորձում է գտնել Ջոելի խումբը և պարզել թյուրիմացությունը։

Անտառում Նիկոլասը գտնում է Փոքրիկ Քիփին և որսորդների խումբը, սակայն նա թակարդի մեջ է ընկնում և իմանում է, որ իր հայրը նույնպես այս խմբի մեջ է։ Ջոելը, սակայն, մտափոխվում է և պլան է մշակում։ Նա ազատում է Նիկոլասին, Փոքրիկ Քիփին և Բլիցենին և նրանք միասին փախչում են որսորդներից։ Բլիցենը չի կարողանում բարձրացնել սայլը Ջոելի հետ, վերջինս էլ որոշում է ինքն իրեն զոհաբերել որպեսզի եռյակը կարողանա թռչի։

Նիկոլասը վերադառնում է Էլֆհելմ Փոքրիկ Քիփի հետ միասին և դրանով իսկ փրկում է Հայր Տոպոին պատժվելուց։ Փոքրիկ Քիփի ծնողները Նիկոլասին պարգևատրում են էլֆերի ավանդական խաղալիքներով։ Նիկոլասի մոտ մի գաղափար է ծնվում. նա բոլոր էլֆերին մեծ քանակով խաղալիքներ և կոնֆետներ է պատրաստել տալիս։ Երբ Նիկոլասը նվերները ձեռքին պատրաստվում է հեծնել Բլիցենին, նա հանդիպում է Մայր Վոդոլին։ Նա տեսնում է Նիկոլասի մոր նկարը, որը վերջինս կրում էր իր հետ, և հասկանում, որ այն աղջիկը, որը լեգենդի համաձայն հասել է Էլֆհեյմ, հենց Նիկոլասի մայրն է։

Մայր Վոդոլը պատմում է, թե ինչպես է նա կորցրել իր հավատը մարդկանց նկատմամբ, երբ լուրեր են տարածվել, որ մարդիկ (ներառյալ Ջոելը) փախցրել են Փոքրիկ Քիփին։ Նիկոլասն էլ ասում է, որ իր մայրը միշտ պատմում էր, թե որքան ուրախ էր նա Էլֆհելմում։

Մի գիշեր Նիկոլասը վերադառնում է թագավորություն, գնում է թագավորի մոտ ու նրան խաղալիքներ առաջարկում։ Շփոթված վիճակում, թագավորը հարցնում է թե որն է նվերի իմաստը, ինչն էլ բերում է նրան, որ Նիկոլասը ամեն տան նվեր է թողնում, աշխատելով չանհանգստացնել նրանց։ Թագավորը զգացվում է և որոշում է օգնել նրան։

Ավարտելով պատմությունը, մորաքույր Ռութը երեխաներին բացատրում է Նիկոլասի գործողությունները և նա զգում է, որ նրանցից մեկը արդեն համակերպվել է իրենց մորը բաժին հասած ճակատագրի հետ և սովորում ապրել դրա հետ։ Երեխաների հայրը վերադառնում է և տեսնում, որ իրենց հյուրասենյակը զարդարված է Սուրբ Ծննդյան նվերներով և զարդարանքներով։ Մորաքույր Ռութը հեռանում է և ավարտի տեսարանում պայթուցիկ է նետում, բացահայտելով, որ հենց ինքն է Ճշմարտության Փիքսին։

Դերակատարում խմբագրել

  • Մեգի Սմիթը մորաքույր Ռութի դերում
  • Ջոել Ֆրայը Մեթի դերում
  • Իզաբելլա Օսուլիվանը Անդրեայի դերում
  • Էդդեն Լորենսը Պատրիքի դերում
  • Այոմիդե Գարիքը Մոփեթի դերում
  • Հենրի Լովֆուլը Նիկոլասի կամ ինչպես հայտնի է «Սուրբ Ծննդի» դերում
  • Միխիլ Հեյսմանը Ջոելի դերում
  • Քրիստեն Ուիգը հորաքույր Կառլոտայի դերում
  • Ռուն Տեմպը Անդերսի դերում
  • Ջիմ Բրոդբենտը Թագավորի դերում
  • Զոե Քոլեթին Ճշմարտություն Փիքսիի դերում
  • Սալի Հոքինսը Մայր Վոդոլի դերում
  • Թոբի Ջոնսը Հայր Տոպոյի դերում
  • Ինդիկա Վոթսոնը Փոքրիկ Նուշի դերում
  • Սթիվեն Մերչանտը մկնիկ Միկայի հնչյունավորող
  • Րիշի Կուպան Փոքրիկ Քիփի դերում

Արտադրություն խմբագրել

2016 թվականի մայիսին գործարք է կնքվել, ըստ որի՝ համանուն գրքի հիման վրա պետք է ֆիլմ նկարահանվեր «Blueprint Pictures»-ի և «StudioCanal»-ի կողմից։ Օլ Փարքերը պետք է գրեր սցենարը[6][7] 2019 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորն է Ջիլ Քենանը, իսկ դերասանական կազմում էին Ջիմ Բրոդբենտը, Սալի Հոքինսը, Մեգի Սմիթը և Քրիստեն Ուիգը։ Նկարահանումները սկսվեցին այդ նույն ամսին, իսկ արտադրությունը տեղի ունեցավ Լապլանդիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում և Լոնդոնում[8][9]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 26ին Միացյալ Թագավորությունում, Նոր Զելանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Չինաստանում[3][4], «StudioCanal»-ի կողմից, մինչդեռ Նեթֆլիքսը այն թողարկել է 2021 թվականի նոյեմբերի 24ին։

Ընկալում խմբագրել

«Rotten Tomatoes»-ում ֆիլմը 86%-ով հավանել են, հիմնված 28 րեվյուների վրա, 6.70/10 միջին գնահատականով։ Կայքում ասվում է, որ «Սուրբ Ծնունդ անունով տղան» քիչ է զարմացնում, սակայն յուրահատկության պակասը լրացնում է իր տոնական ուրախ ոգու շնորհիվ[10]։« Metacritic»-ում ֆիլմը ստացել է միջին գնահատական՝ 100-ից 66, հիմնված 5 քննադատների կարծիքների վրա, նշելով հիմնականում լավ ակնարկներ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Cannon, Nicholas. «'A Boy Called Christmas' — release date, cast, plot and everything we know about this new movie». What to Watch. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «STUDIOCANAL, Netflix and Blueprint Pictures – A BOY CALLED CHRISTMAS». Netflix Media Center. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Netflix Jumps Into Holiday Season With Teaser for 'A Boy Called Christmas'». Hollywood Reporter. 2021 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Studiocanal, Blueprint team for Matt Haig's 'A Boy Called Christmas'
  7. 'The Best Exotic Marigold Hotel's Ol Parker To Adapt 'A Boy Called Christmas' For Studio Canal, Blueprint – Cannes
  8. 'A Boy Called Christmas': Kristen Wiig, Maggie Smith, Sally Hawkins Among Cast For Studiocanal, Netflix & Blueprint Movie
  9. A Boy Called Christmas
  10. A Boy Called Christmas (անգլերեն), Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին
  11. A Boy Called Christmas reviews - Metacritic (անգլերեն), Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին