Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ վանք (Սուրխաթի Սուրբ Խաչ), Հայ առաքելական եկեղեցու գործող վանքային համալիր Ուկրաինայի Հանրապետության Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կիրովի շրջանի Ստարի Կրիմ քաղաքից 3,5 կմ հարավ-արևմուտք Գրիցյա (Սուրբ Խաչ, Սրբազան, Մոնաստիրսկայա) լեռան հյուսիսարևմտյան լանջին[1]։ Վանքը պաշտոնապես ճանաչված է որպես Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան[2]։
Սուրբ Խաչ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | ք. Ստարի Կրիմ, Ուկրաինա |
Թեմ | Ուկրաինայի հայոց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 1358 |
Ներկա վիճակ | վերանորոգվում է |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադիր | Հովհաննես Սեբաստացի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1358 |
Surb Khach of Solkhat Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել14-17-րդ դարերում Սուրխաթի վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել Ղրիմի հայ գաղութի հոգևոր-մշակութային կյանքում։ Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է վանքում։
17-րդ դարում, ըստ Հակոբ վարդապետ Կաֆայեցու, Սուրխաթի վանքում ճեմարան է գործել, որտեղ 1611 թվականից ուսուցչություն է արել տաղասաց և գրիչ Ստեփանոս Թոխաթեցին (Եվդոկացի)։ 1686 թվականին կառուցվել է վանքի բակ տանող դարպասը, 1719-1922 թվականներին Հակոբ արքեպիսկոպոսը կառուցել է պարիսպը և խցերի երկհարկանի շենքը։ 1751 թվականին Ադամ արքեպիսկոպոսը վերանորոգել է վանքի համալիրը։ 1860-ական թվականներին կառուցվել են վանքի հյուրատունն ու բնակելի շենքի երկրորդ հարկը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռմբակոծությունից լիովին ավերվել է հյուրատունը, որը հետպատերազմյան տարիներին գրեթե նույնությամբ վերանորոգվել է՝ ըստ լուսանկարների և գրչանկարների։ Վանքի տարածքի 1973 թվականի և 1976 թվականի պեղումներով բակի հյուսիսային կողմում բացվել են 14-15-րդ դարերում շինությունների հիմքերը։ Սուրբ Նշան եկեղեցում պահպանվել են 14-րդ դարում որմնանկարներ։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, խորանին՝ «Բարեխոսության» տեսարանը։ Որմնանկարների ոճը, մեղմ գույները, կերպարները նմանվում են Ղրիմի 14-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Սուքիասանցի ստեղծագործություններին (որմնանկարները նորոգվել են 18-րդ դարում)։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կիսաշրջանաձև խորաններով ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, ինչը բնորոշ է Հայաստանի 10-13-րդ դարերի վանքերի եկեղեցիների ճարտարապետությանը։
16-րդ դարում եկեղեցուն արևմուտքից կցել են մեկ զույգ մույթերով եռանավ, թաղածածկ գավիթ և համալիրի ներքին բակի արևմտյան կողմում կառուցել խոշոր խոհանոցով սեղանատուն։ Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1551 թվականից[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ելենա Սկրյաբինա Սուրբ Խաչ. լեգենդենր և եղելություններ
- ↑ Ուկրաինական ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Որոշում առ 24.08.1963 թ. № 970: Ուկրաինայի Շինության, ճարտարապետության և բնակարանային քաղաքականության պետական կոմիտեի կողմից հաստատված Ազգային մշակութային ժառանգության պետական գրանցիչ (Ուկրաինայի քաղաքաշինության և ճարտարապետության հուշարձաններ) առ 02.06.1999 թ. № 128, համարները ըստ գրանցչի 542-546։ Վանքի պահպանման գոտին հաստատված է Ղրիմի շրջգործկոմի որոշմամբ առ 22.05.1979 թ. № 284
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 944-945 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Արտաքին հղումներ
խմբագրել- Վանքի համայնապատկերը 360 աստիճանով Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ղրիմի Սուրբ Խաչ վանքը և նրա նորահայտ վիմագրերը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)» հոդվածին։ |