Սուրբ Խաչի կանգնեցման եկեղեցի

Սուրբ Խաչի կանգնեցման եկեղեցի (բելառուս․՝ Касцёл Узвіжання Святога Крыжа), կաթոլիկ տաճար Բելառուսի Բրեստի մարզի Բարանովիչի քաղաքում։ Վերաբերում է Պինսկի դիոցեզի Արևմտաբարանովիչյան դեկանատին։ Ճարտարապետության հուշարձան է, կառուցվել է փայտից 1924 թվականին։

Սուրբ Խաչի կանգնեցման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկաստյոլ
ԵրկիրԲելառուս Բելառուս
ՏեղագրությունԲարանովիչի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Pinsk?
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
Ճարտարապետական ոճԳոթիկա և էկլեկտիկ ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Exaltation of the Holy Cross, Baranavičy Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

20-րդ դարի սկզբին Բարանովիչիի կաթոլիկները խնդրագիր են ներկայացրել կաթոլիկ եկեղեցու կառուցման թույլտվություն ստանալու համար, սակայն Ռուսական կայսրության իշխանությունները նման թույլտվություն չեն տվել։ Կաթոլիկական գերեզմանտանը՝ Յան Ռոզվադովսկու կնոջ՝ Ալժբետա Ռոզվադովսկայայի գերեզմանի մոտ կառուցվել է ոչ մեծ փայտե մատուռ, որտեղ պարբերաբար ժամերգություններ է անցկացրել Նոր Միշից եկած հոգևորականը[1]։

Բարանովիչիի՝ Լեհաստանի տիրապետության տակ անցնելուց հետո որոշվել է վերադառնալ կաթոլիկ տաճարի կառուցման հարցին։ Փայտե եկեղեցին կառուցվել է 1924 թվականին, իսկ 1925 թվականի հոկտեմբերի 18-ին այն օծվել է ի պատիվ Տիրոջ խաչի կանգնեցման։

Ճարտարապետություն խմբագրել

Տաճարը կառուցվել է էկլեկտիկ ոճով, կոմպոզիցիայում օգտագործվել են գոթիկայի, բարոկկոյի և կլասիցիզմի տարրեր[2]։ Տաճարի շենքը հիմքում ուղղանկյուն է, առանց տրանսեպտի։ Ներքին տարածքը բաժանված է երեք նավերի, կենտրոնական նավը վերածվում է պրեսվիտերիումի և հնգանկյուն աբսիդի։ Գլխավոր նավը ծածկված է երկթեք տանիքով, դեպի որը ձգվում է գլխավոր ճակատից վեր գտնվող ութանկյուն թմբուկ՝ ձևավոր աշտարակով։ Հարավից խորանի հատվածին կից կառուցված է ոչ բարձր ավանդատուն, որը խախտում է շենքի համաչափությունը։ Գլխավոր մուտքը զարդարված է սյունասրահով, որն ունի եռանկյունի բարձր ճակտոն[2]։ Տաճարն ընդգրկվել է Բելառուսի Հանրապետության պատմամշակութային արժեքների պետական ցուցակում[3]։

Ծնոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել