Սուրբ Իշտվանի եկեղեցի
Սուրբ Իշտվանի եկեղեցի (սլովակ.՝ Кostol svätého Štefana), ծխական եկեղեցի Արևմտյան Սլովակիայի Պիեշտյանի քաղաքում։ Կառուցվել է 1828-1832 թվականներին դասական ոճով։ Այն պարզ երկայնական շենք է՝ պրուսական կամարներով և օվալաձև պրեսբիտերիայով։ Դրսից եկեղեցու շենքը բաժանված է քառանկյունի հարթ որմնասյուներով։ Արևմտյան կողմից եկեղեցու ճակատամասում կառուցված է բրգաձև տանիք ունեցող աշտարակ։
Սուրբ Իշտվանի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Piešťany?[1] |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Trnava? |
Հիմնական ամսաթվերը | 1831[1] |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Heritage Monuments of Slovakia? և cultural heritage of Slovakia?[1] |
Անվանված | Ստեփանոս Նախավկա |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ[1] |
Հիմնադրված | 1831[1] |
Church of St Stephen the King, Piešťany Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀողատեր Կոմս Ֆերենց Էրդյոդին սկսել է կառուցել եկեղեցին 1828 թվականին և շինարարությունն ավարտել 1831 թվականին[2]։ Մեկ տարի անց եկեղեցին օծվել է։
Սուրբ Իշտվանի գլխավոր խորանն ստեղծվել է Վիեննայում։ Հունգարական թագավոր Սուրբ Իշտվանի պատկերն ստեղծվել է վարպետ Զիգլերի կողմից և թվագրվում է 1831 թվականով։ Կողային զոհասեղաններից մնացել են միայն երկու քանդակներ՝ սգացող Սուրբ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Հովսեփի։ Հին ժամանակների ոգով ոճավորված խոստովանարաններն ստեղծվել են 20-րդ դարում Պիեշտյանի վարպետների կողմից։ Վիտրաժներն ստեղծվել են Յանկո Ալեքսիի նախագծով 1950 թվականին[3]։ Պատի պատկերներն ստեղծվել են Պապպի, Պետրովիչի, Էնգոֆի կողմից 1931 թվականին[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հոգևորական Ալեքսանդր Շինդելարի հանձնարարությամբ պատրաստվել է հիշատակի զանգ, որն ինքն էլ օծել է (իր մահվան օրը) 1947 թվականի նոյեմբերի 2-ին[5]։
2005 թվականի մարտի 18-ին տեղադրվել է 213 սմ երկարություն ունեցող և 70 կգ կշռող խաչ՝ ոսկեզօծված 24 կարատանոց ոսկով։ Մարտի 13-ին այն օծել է Պիեշտյանի եկեղեցական դեկան Յոզեֆ Բոգունիցկին։ Զանգի հեղինակը եղել է դարբին Յուրի Շուլեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://data.gov.sk/dataset
- ↑ Magyarország vármegyéi és városai. Budapešť. 1898.
- ↑ Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 54.
- ↑ Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 61.
- ↑ Ľudovít Chmelár-Hlohovský (2003). Piešťanský dekanát. Magma, Čadca. էջ 102.
Գրականություն
խմբագրել- Piešťanský dekanát, Ľudovít Chmelár-Hlohovský, Magma, Čadca, 2003, ISBN 80-89172-00-8