Սուրբ Իլյա մարգարեի եկեղեցի (Դոլնի Դիբնիկ)

Սուրբ Իլյա մարգարեի եկեղեցի (բուլղար․՝ Църквата Свети Пророк Илия), ուղղափառ եկեղեցի Դոլնի-Դիբնիկում (Բուլղարիա)։ Կառուցվել է 1841 թվականին։

Սուրբ Իլյա մարգարեի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունDolni Dabnik?
ԱնվանվածԵղիա մարգարե
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ կենտրոնական զբոսայգում, որը նվիրված է Իլյա Բեշկովի հիշատակին։ Հասցեն՝ Խրիստո Յանչևի փողոց, շենք 15։ Դեպի եկեղեցի տանող ծառուղում անանուն նվիրատվությունների հաշվին տեղադրվել է սպիտակաքար շատրվան։ Հարյուր մետր դեպի հյուսիս-արևելք գտնվում է Իլյա Բեշկովի կիսանդրին։

Սուրբ Իլյա մարգարեի եկեղեցին մտնում է Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու Պլևենի թեմի Պլևենի հոգևոր հովվության (բարեպաշտություն) կազմում։ Համայնքին են պատկանում նաև մոտակա գյուղերի ևս երեք եկեղեցիներ[1], այդ թվում՝ չգործող վանք Սադովեցում[2], մատուռ Գեներալ Լավրովի այգում։

Տաճարային տոնն Իլյայի օրն է, երբ անցկացվում է քաղաքային մեծ տոնավաճառ[3]։ 2011 թվականին եկեղեցին տոնել է իր 170-ամյակը և մշակույթի նախարարությունից ստացել ֆինանսավորում վերականգնողական և պահպանման աշխատանքների համար[4]։

Եկեղեցին ունի առանձին զանգակատուն, որը վեր է խոյանում քաղաքային ցածրահարկ կառուցապատումներից ֆոնին և ծառայում է որպես քաղաքի ճարտարապետական դոմինանտ։ Ներսից գրեթե ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով։ Ներառված է քաղաքային զբոսաշրջության զարգացման ծրագրում՝ որպես Դոլնի-Դիբնիկ քաղաքի խորհրդանիշներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Православните храмове в България: Православните храмове в Община Долни Дъбник (Област Плевен)». Православните храмове в България. петък, 9 май 2014 г. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  2. «Плевенска духовна околия - СВЕТИ МЕСТА». svetimesta.com. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  3. Администратор. «Предстои традиционният летен панаир в Долни Дъбник | Медийна група Зетра» (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  4. https://www.sds.bg/assets/2011/10/kniga%20bez%201-va.pdf(չաշխատող հղում)