Հայֆայի Սուրբ Եղիա մարգարեի տաճար (եբրայերեն՝ קתדרלת אליהו הנביא‎, արաբ․՝ كاتدرائية مار إلياس‎‎), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իսրայելի հյուսիսային հատվածում՝ Հայֆա քաղաքում։

Սուրբ Եղիա մարգարեի տաճար
קתדרלת אליהו הנביא
Սուրբ Եղիա մարգարեի տաճարը Հայֆայում
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԻսրայել Իսրայել, Հայֆա
Դավանանքկաթոլիկություն և Մելքիթի կաթոլիկ եկեղեցի
ԹեմԱքքայի եպիսկոպոսություն
ՆվիրվածԵղիա մարգարե
ԱնվանվածԵղիա մարգարե
Հիմնադրված1938
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Եղիա մարգարեի տաճարը համարվում է Հայֆայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Այն պատկանում է Աքքայի եպիսկոպոսությանը[1][2]։

Պատմություն խմբագրել

Տաճարի շինարարական աշխատանքները կատարվել են արաբ ճարտարապետ Սամիհ Աթալի նախագծմամբ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են 1938 թվականին և տևել մեկ տարի[3] :

1939 թվականին տաճարը օծվել է, որպես Հայֆայի կաթոլիկ տաճար։ Աքքայի եպիսկոպոսության գլխավոր եկեղեցին հանդիսանում էր Հայֆայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

1947-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմներից հետո այդ տարածքներում ապրող կաթոլիկները տեղափոխվել են Հայֆայի ստորին թաղամասը։ Անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր եկեղեցի՝ կաթոլիկ համայնքի համար։

Ներկայում՝ Սուրբ Եղիա մարգարեի տաճարը Իսրայելի գլխավոր կաթոլիկ տաճարներից մեկն է։

Հայֆայի կաթոլիկ տաճարը կրում է քրիստոնեական եկեղեցու սուրբ Սուրբ Եղիա մարգարեի անունը։ Այն կատարում է Իսրայելի կաթոլիկ համայնքի միավորման պարտականություններ։ Եղիայի տաճարը միանգամայն տարբերվում է տեղի հուդդայական կրոնական կառույցներից։

Տե՛ս նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրբ Եղիա մարգարեի հռոմեական կաթոլիկ տաճար, Հայֆա, Իսրայել
  2. «Սուրբ Եղիայի տաճար՝ Աքքայի եպիսկոպոսություն»։ catholicchurch-holyland.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին։ Վերցված է 2016-05-19 
  3. Daniels Հեյքեր (2016-04-27)։ Աքքայի եպիսկոպոսություն (անգլերեն)։ Lexington Books։ ISBN 9781498515825