Սուրբ Գևորգ եկեղեցի (Մասիս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետ | Հրաչյա Գասպարյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 21-րդ դար |
![]() |
Պատմություն
խմբագրելՍուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։
Եկեղեցին օծվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Օծման արարողությանը ներկա են գտնվել Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։ Սրբալույս մյուռոնով օծվել են եկեղեցու խորանը, մկրտության ավազանը և սյուները[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցու խորանը
-
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված խաչքար եկեղեցու բակում
-
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված խաչքար եկեղեցու բակում
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գևորգ եկեղեցի (Մասիս) կատեգորիայում։ |