Սուրբ Գևորգ եկեղեցի (Լիմասոլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Լիմասոլում։
Սուրբ Գևորգ եկեղեցի (Լիմասոլ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Կիպրոս, Լիմասոլ Sourp Kevork armenian church, 16, Limassol, Cyprus |
Աշխարհ | Եվրոպա |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Կառուցման սկիզբ | 1939 |
Պատմություն
խմբագրելՍուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Լիմասոլի կենտրոնում, կառուցվել է 1939–1940 թթ. այն հողատարածքի վրա, որը գնել և նվիրաբերել էր Սաթենիկ Սուլթանյանը՝ ի հիշատակ իր հոր՝ Գևորգի։ Եկեղեցին օծվել է 1948 թվականի ապրիլի 11-ին արքեպիսկոպոս Ղևոնդ Չեբեյանի կողմից։ Եկեղեցին վերանորոգվել է 1975–1976 և 2006 թվականներին։ 1989 թվականին Կարապետ և Նշան Արագչինջյան եղբայրները եկեղեցուն են նվիրաբերել էլեկտրական զանգ։ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին կիրակին եկեղեցում նշվում է Սուրբ Գևորգի օրը։ 1992 թվականից եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց Աշխարյանը[1]։ 1975–1976 թթ. վերանորոգման ժամանակ զանգը տեղադրվել է մուտքի վերևի մաս, իսկ երկաթյա հայկական խաչն ավելացվել է 2006 թվականի վերանորոգման ժամանակ՝ հայերեն մակագրությամբ.
Սուրբ Գէորգ եկեղեցի։ |
Եկեղեցում կա մեկ այլ մարմարե մակագրություն.
Նուիրեցաւ ելեկտրական կոչնակս արդեամբ եւ ծախիւք եղբարցն Կարապետ եւ Նշան Արագչինճեանոց Տիգրանակերտցի ի թուին Քս.ի 1989-ի)։ |
Եկեղեցու դիմաց է գտնվում Առաքելյան ընտանիքի կողմից նվիրաբերված տուֆե խաչքարը, որը տեղադրվել է 2008 թվականին սեպտեմբերի 28-ին և օծվել է արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի կողմից։ Եկեղեցու մոտ է գտնվում Լիմասոլի հայկական դպրոցը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սուրբ Գևորգ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.