Սուրբ Գևորգ եկեղեցի (Թիլ Արմեն)
Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող եկեղեցի Հայոց Միջագետքում, Մարդին քաղաքից 25 կմ դեպի հարավ գտնվող Թիլ Արմեն ավանում։ Այժմ գտնվում է՝ Թուրքիայի Հանրապետության Մարդինի նահանգի Քըզըլթեփե շրջանի կենտրոն Թիլ Արմեն քաղաքում[1]։
Սուրբ Գևորգ եկեղեցի (Թիլ Արմեն)
| |
Տեղադրություն | Թուրքիա Մարդինի նահանգ, Քըզըլթեփե շրջան, Թիլ Արմեն |
---|---|
Աշխարհ | Հայոց Միջագետք |
Երկիր | Թուրքիա |
Պատմական երկիր | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ կաթողիկե եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
37°11′28″ հս․ լ. 40°35′20″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելՍուրբ Գևորգ եկեղեցին բավականին հին է, բայց կառուցման ստույգ թվականն անհայտ է[2]։ Եկեղեցին գործել է մինչև 1915 թվականը (Մեծ Եղեռն)[1]։
Հետագա ճակատագիրը
խմբագրելԵկեղեցին, Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից տարիներ շարունակ օգտագործվել է որպես թունաքիմիկատների պահեստ։ 2004 թվականին պաշտպանության տակ առնված եկեղեցին վերենորոգելու որոշում է կայացվել, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել։ 2007 թվականից վերակառուցման սպասող եկեղեցու տանիքի փլուզումից հետո այն վերադարվել է Հայ կաթողիկե եկեղեցու «Սուրբ Գևորգ հիմնադրամ»-ին։ Ներկայումս եկեղեցուց մնացել են միայն պատերը։ Որպես պահեստ ծառայելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե աստիճաններ են կառուցվել[2]։
Եկեղեցու վերջնական տեսքը լուսանկարած Զուբեյդե Սարըն նշել է, որ եկեղեցու գոյության մասին մինչև 2000-ական թվականները հայտնի չի եղել[2]։
«Հետո իմացանք, որ Քըզըլթեփեում մի եկեղեցի կա, սակայն անունը հայտնի չէ և ավերակի էր վերածվել։ Որպես պահեստ օգտագործվելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե մասեր են ավելացել։ Տանիքի փլվելուց հետո է այն վերադարձվել Մարդինի հայ կաթոլիկների համայնքին և նրանց տեղեկացրել են, որ իրավունք ունեն վերանորոգել այն» - Զուբեյդե Սարը[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդակագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրեին։ Մաս 9, Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի սանջակը և Մարդինի ու Ջեզիրեի գավառները», Գեղամ Բադալյան, 2020, էջ 191.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ««Մարդինում պահեստի վերածված հայկական եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.