Սուրբ Գևորգի մատուռ (Նեյդեն)

Սուրբ Գևորգի մատուռ (նորվ.՝ Sankt Georgs kapell) - ուղղափառ մատուռ է, որը գտնվում է Նորվեգիայի հյուսիսում, Սյոր Վարանգեր նահանգի Նեյդեն բնակավայրում։ Ներկայումս մատուռն ընդգրկվել է Նորվեգիայի պատմամշակությին հուշարձանների գրանցամատյանի մեջ և ստացել է 87703 գրանցման համար։

Սուրբ Գևորգի մատուռ
Սուրբ Գևորգի մատուռը 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
ԹեմՈւղղափառ
Հոգևոր կարգավիճակգործում է
Ներկա վիճակԿանգուն, վերանորոգված
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական տիպԲազիլիկա
Ճարտարապետական ոճՆորվեգական
Կառուցման սկիզբ1565
Կառուցման ավարտ1565
Քարտեզ
Քարտեզ
 Sankt Georgs kapell, Neiden Վիքիպահեստում

Ըստ ավանդության կառուցվել է 1565 թվականին Տրիֆոն Պեչենգսկու կողմից և նույն թվականի հունիսի 24-ին[1]։

Մատուռը համարվում է կարևոր հոգևոր շինություն կոլտերի համար և պահպանվում է, որպես սաամների ժառանգություն։

Սուրբ Գևորգի մատուռը փոքր կրոնական շինություն է Նորվեգիայում։ Ներքին չափսերը կազմում է 3.55մ x 3.25մ։

Դենդրոխրոնոլոգիական մեթոդը ցույց տվեց, որ մատուռի պատերը 200 տարվա են։ Հնարավոր է, որ ներկայիս մատուռի տեսքը պահպանվել է նույն տեսքով ինչպիսին, որ կառուցվել է։

Նրա շրջակայքում առկա է գերեզմանատուն, որը օգտագործվում էր 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբները։ 1915 թվականին գերեզմանատան հին հատվածում կատարվել է պեղման աշխատանքներ, իսկ գտածոները՝ կմախքներն ու գանգերը, պահպանվում են Օսլոյի անատոմիական ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել