Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ճամբարակ)

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, միջնադարյան հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակի թաղամասի հյուսիսային եզրին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.2/5)[2]:

Սուրբ Գրիգոր եկեղեցի
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ
ԹեմԳեղարքունիքի թեմ
Օծման թվական11-րդ դար
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը1029
Ներկա վիճակկիսավեր
Կազմված էԽաչքար Պողոս Երիցի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Գերեզմանոց, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Կառուցման սկիզբ989 թվական
Կառուցման ավարտ10-րդ դար
Հիմնադրված1029
 Saint Grigor church (Chambarak) Վիքիպահեստում

Ճարտարապետություն խմբագրել

Անմշակ քարերով շարված և եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցին կիսավեր ու վթարային վիճակում է, մասնավորապես՝ մասնակի կանգուն են արևելյան խորանն ու գմբեթարդը, զույգ ավանդասենյակները, արևմտյան և հյուսիսային պատերը։ Միակ մուտքը հարավային կողմից է եղել, որից գրեթե ոչինչ չի պահպանվել հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված[3]։

Եկեղեցին քանիցս նորոգվել ու վերաշարվել է։ Այդ մասին վկայում են որմերի տարբեր հատվածներում օգտագործված, ժամանակագրորեն 10-13-րդ դարերին բնորոշ մեկ տասնյակից ավելի խաչքարերը, որոնք 17-18-րդ դարերում դիտվել են իբրև շինաքարեր՝ առանց կարևորելու խաչքարի՝ սրբազան կոթողի նշանակությունը։

Քանդակային-հորինվածքային տեսանկյունից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որմերին ագուցված, ավագ խորանին կանգնեցված կամ պատերին հենած խաչքարերը տարաբնույթ են՝ վաղ խաչքարերին բնորոշ պարզունակ լուծումներից մինչև հիմնախորանում կրկնախաչ հորինվածքով, խաղողի ողկույզներով ու խաչբուռերով համակցված խաչքարեր։

Պողոս Երեցի խաչքար խմբագրել

 
Պողոս Երեցի խաչքար

Եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված է խաչքարը, որի արձանագրության համաձայն եկեղեցին կանգնեցրել է Պողոս Երեցը[3]։ Վիմագիրը երկմաս է. թվականը տեղ է գտել հիմնախաչի հորիզոնական ձախ թևի ստորին հատվածում՝ 4 տող, իսկ բուն արձանագրությունն ընդհանուր հորինվածքի ստորին մասում՝ դարձյալ 4 տող։

  • ՀԱՅ[ՈՑ] Թ[Վ]ԱԿԱՆՍ ՆԼԸ (438+551=989):
  • ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ` ՊԱՂՈՍ ԵՐԵՑ, ԾԱՌԱՅ ՅՍ[Ի], ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑՎԱՆՍ ԻՄ ՀՈԳՈՅՍ ԵՒ ԿԱՆԳ[Ն]ԵՑԻ ԽԱՉՍ Ս[ՈՒ]ՐԲ ԳՐ[Ի]ԳՈՐ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եկեղեցին սխալմամբ թվագրված է 1029 թվականովով, որի համար հիմք է հանդիսացել եկեղեցու հարավային կողմում կանգնեցված Պողոս Երեցի խաչքարի թվականը, որը վիմագրագետ Աբրահամ Շահինյանը տասնամյակներ առաջ ՆՀԸ, այսինքն՝ 1029 է կարդացել[4]։
  • 1993 թվականին ճամբարակցի Ազատ Զազյանի նախաձեռնությամբ և մի խումբ տեղացիների աջակցությամբ եկեղեցին մաքրվել է հողալիցքից։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. 3,0 3,1 «Հարությունյան, Արսեն (2020) Վաղխաչքարային արվեստի եզակի նմուշ Ճամբարակից. Լրաբեր Հասարակական Գիտությունների (2). pp. 272-284. ISSN 0320-8117» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  4. [Շահինյան Ա.] 1984, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 77 էջ