Պողոս Երեցի խաչքար (Ճամբարակ)

Պողոս Երեցի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված[1]։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.2/5.1)[2]։

Պողոս Երեցի խաչքար
Պողոս Երեցի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի մոտ։
Սկզբնական տեղադրությունՍուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։
Ներկա տեղադրությունՍուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցմանը։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Պողոս Երեցն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ989 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՔանդակներ չկան։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Գրիգոր
 Saint Grigor church (Chambarak)‎ Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը գտնվում է Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի հյուսիսային եզրին գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային պատի մոտ՝ արտաքուստ, գետնին կանգնեցված։

Վիմական արձանագրություն խմբագրել

Վիմագիրը երկմաս է. թվականը տեղ է գտել հիմնախաչի հորիզոնական ձախ թևի ստորին հատվածում՝ 4 տող, իսկ բուն արձանագրությունն ընդհանուր հորինվածքի ստորին մասում՝ դարձյալ 4 տող։ Վիմագիրն աչքի է ընկնում տառաձևերի անհամաչափությամբ՝ ներկայացված երկաթագրի ու բոլորգրի խառնուրդով։ Տողերի սահմաններն ու ընդհանուր փորագրման ոճն անկանոն է, որը ցուցում է, որ փորագրիչ վարպետն այնքան էլ արհեստավարժ չէ։ Խաչքարի վայելուչ տեսքից դատելով` հմուտ քանդակագործը կա՛մ կարևորություն չի տվել արձանագրության ճոխ ու գեղագիր լինելուն, կա՛մ էլ այն փորագրվել է մեկ այլ վարպետի ձեռքով[1][3]

  • ՀԱՅ[ՈՑ] Թ[Վ]ԱԿԱՆՍ ՆԼԸ (438+551=989):
  • ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ` ՊԱՂՈՍ ԵՐԵՑ, ԾԱՌԱՅ ՅՍ[Ի], ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑՎԱՆՍ ԻՄ ՀՈԳՈՅՍ ԵՒ ԿԱՆԳ[Ն]ԵՑԻ ԽԱՉՍ Ս[ՈՒ]ՐԲ ԳՐ[Ի]ԳՈՐ։

Արձանագրության առաջին հրատարակիչ Աբրահամ Շահինյանը բնագրի ԵԿԵՂԵՑՎԱՆՍ բառի վերջին՝ ՎԱՆՍ բաղադրիչը վերծանել է ՎԱՍՆ` համարելով գրչի վրիպակ[4]։ Կարծում ենք՝ այդ մոտեցումն այնքան էլ համոզիչ չէ, քանի որ ՎԱՆ-ն ինքնին բացատրվում է նաև իբրև ՎԱՆՔ[5], որից էլ՝ Վանստան, Վանեվան, այսինքն՝ վանական կենտրոն, եկեղեցատեղ նշանակությամբ։ Ըստ այդմ` Պաղոս երեցը[6], որն իրեն բնութագրում է իբրև Հիսուսի (այստեղ սեռական հոլովաձևով պիտի լիներ` ՅԻ-Յիսուսի, այլ ոչ` ՅՍ-Յիսուս, կամ` ՔԻ - Քրիստոսի) ծառա, եկեղեցի է կառուցել իր հոգու փրկության համար, ինչի առթիվ նաև խաչքար է կանգնեցրել Սուրբ Գրիգորի անունով։

Խաչքարը կանգնեցվել է 989 թվականին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հարությունյան, Արսեն (2020) Վաղխաչքարային արվեստի եզակի նմուշ Ճամբարակից. Լրաբեր Հասարակական Գիտությունների (2). pp. 272-284. ISSN 0320-8117» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
  4. [Շահինյան Ա.] 1984, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 37, ծնթ. 43
  5. Մալխասեանց Ստ. 1945, Հայերէն բացատրական բառարան, հ. չորրորդ, Երեւան, ՀՍՍՌ պետ. հրատ., էջ 298
  6. Սա նույն Պողոս-Պաւղոս (Պաղոս) անձնանվան միջնադարյան դրսևորումներից է, որը սկզբնաղբյուրներում հանդիպում է նաև Պաղանոս, Պաղիս և նմանօրինակ այլ անվանաձևերով։