Սուրբ Գաբրիել եկեղեցի (Վարդաշեն)
Սուրբ Գաբրիել եկեղեցի, հայկական առաքելական կիսավեր եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանի Վարդաշեն գյուղում։
Սուրբ Գաբրիել եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Գյոյգյոլի շրջան, |
Հասցե | Վարդաշեն գյուղ |
Դավանանք | Հայ առաքելական |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1674 թ. |
Պատմություն
խմբագրելԳյուղամիջում գտնվող Սուրբ Գաբրիել եկեղեցին, ըստ մուտքից վեր փորագրված շինարարական արձանագրության, կառուցվել է 1674 թ[1]։
1928 թվականին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ եկեղեցին փակվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող հայկական այլ եկեղեցիների հետ[2][3]։
Մինչև բռնագաղթն կանգուն էր[3]։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Գաբրիել եկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք։ Խորանի երկու կողմերում տեղակայված են մեկական ավանդատներ։ Ավանդական տեղում է մկրտարանի խորշը։ Կամարակապ միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Եկեղեցու լուսավորությունն իրականացված է դեպի ներս լայնացող 6 լուսամուտների միջոցով։ Կառուցված է կոփածո քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերը և բացվածքների եզրակալները սրբատաշ են[4]։
19-րդ դարավերջի այցելուներից Ե. Լալայանը եկեղեցին բնորոշել է որպես փոքրիկ, խոնավ կառույց, իսկ մեկ ուրիշ ականատեսի եկեղեցին ներկայացել է որպես չորս հոյակապ սյուների վրա կառուցված փառավոր տաճար[5]։
Սուրբ Գաբրիել եկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք։ Խորանի երկու կողմերում մեկական ավանդատներ են։ Ավանդական տեղում է մկրտարանի խորշը։ Կամարակապ միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Եեղեցու լուսավորությունն իրականացված է դեպի ներս լայնացող 6 լուսամուտների միջոցով։ Կառուցված է կոփածո քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերը և բացվածքների եզրակալները սրբատաշ են։
1880-ական թվականների սկզբներին մուտքի կից, սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա։ Եկեղեցու որմերին առկա էին բազմաթիվ վավերագրեր։
1928 թվականին Ադրբեջանի խորհդային իշխանությունների որոշմամբ եկեղեցին փակվել է։ Մինչև բռնագաղթն այն կանգուն էր[6]։
Վերանորոգումներ
խմբագրելՀայտնի է, որ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1863 և 1910 թվականի վերջին[1][7], երբ եկեղեցու գումարներով սվաղել էին ներսի պատերը։
Քահանա
խմբագրելՄարտիրոս Եղիազարյան Եպիսկոպոսյանց. 1871-1879 թթ. կրթվել է Փիբի Սուրբ Գևորգյան դպրոցում։ Քահանա է ձեռնադրվել 1897 թվականի հունվարի 21-ին և հովվել Սուրբ Գաբրիել եկեղեցու ծուխն առնվազն մինչև 1905 թվականը[8]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 396
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 409, ց. 1, գ. 2658, թ. 12:
- ↑ 3,0 3,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 398։
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 397։
- ↑ Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 394. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Գրիգորյան Բ., Միրզիկ, թե՞ Վարդաշեն (հատված «Հետքերն անհետանում են» հուշագրությունից) «Գարդմանք», 1996, N 2, էջ 12-13։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 40:
- ↑ Մ.Բարխուդարյան (1895). Արցախ. Բագու. էջ 48.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
խմբագրել- Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 396-398։
- Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
- Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։