Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար

Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), նիդերլանդական Հաարլեմ քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցի[1]։ Հանդիսանում է Հաարլեմ-Ամստերդամ թեմի մայր տաճարը։ Օծվել է ի պատիվ բելգիական Գենտ քաղաքի և ընդհանրապես ամբողջ Բելգիայի, ինչպես նաև նիդերլանդական Հաարլեմի հովանավոր Սուրբ Բավոնի, որը, ըստ ավանդազրույցի, երիտասարդ հասակում ցոփ ու շվայտ կյանք է վարել և միայն իր սրբակյաց կնոջ մահից հետո, Սուրբ Ամանդուսի ազդեցությամբ, դարձել է ոչ միայն օրինավոր քրիստոնյա, այլև ճգնավոր, ողջ կարողությունը բաժանել աղքատներին։

Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ՃարտարապետJoseph Cuypers?
Ստեղծում1930
Բացում1930
Երկիր Նիդերլանդներ
ԲնակավայրՀաառլեմ
ՓողոցLeidsevaart?
ՀասցեLeidsevaart 146
ՈճՆեոռոմանական ճարտարապետություն և մոդեռն
Մասն էQ18767468?
կայք
 Cathedral of Saint Bavo, Haarlem Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Բավոնի եկեղեցին կառուցվել է 1885—1898 թվականներին, այն բանից հետո, երբ վերականգնվել է Հաարլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմը։ Բանն այն է, որ հարյուրավոր տարիներ գոյություն ունեցած կաթոլիկ այդ թեմը 1578 թվականին փոխարինվել էր ռեֆորմիստական՝ կալվինիստական բողոքական թեմով և միայն 1853 թվականին վերականգնվել։ Եկեղեցու փայտե շինության հետ մեկտեղ կալվինականները տիրացել էին նրանում եղած արվեստի գործերին[2]։

Նախատեսված էր եկեղեցու նոր շենքի նախագծերը պատվիրել ճարտարապետ Պիտեր Կյոյպերսին, սակայն վերջինս, նկատի առնելով իր առաջացած տարիքը, հրաժարվել է և այդ աշխատանքը վստահել իր որդուն՝ Ջոզեֆին, որը եկեղեցին կառուցել է նեոռոմանական ոճով՝ հավելելով մոդեռնիզմի տարրեր։

1906 թվականին եկեղեցին վերակառուցվել է, ավելի ճոխ ու շքեղ տեսք ձեռք բերել։

1898 թվականի ապրիլի 1-ին տաճարը օծվել է։ 1948 թվականին Հռոմի պապ Պիոս Տասներկուերորդը տաճարին շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։

Գրականություն խմբագրել

  • Palette Architecture des églises
  • Portail|architecture chrétienne|catholicisme|Pays-Bas

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.haarlemshuffle.com/tourism/topic.php?id=19
  2. Deugd boven geweld, Een geschiedenis van Haarlem, 1245-1995, edited by Gineke van der Ree-Scholtens, 1995, 90-6550-504-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար» հոդվածին։