Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (Բաթում)

Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (վրացերեն՝ ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი), Բաթումում Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող տաճար։ Կառուցվել է 1903 թվականին, Զուբալաշվիլի եղբայրների կողմից՝ որպես կաթոլիկ տաճար[1]։

Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար
ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი
Church in Batumi.jpg
Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
Բաթում
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
ԹեմԲաթումի և Լազերի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
ԱռաջնորդԴմիտրի Շիոլաշվիլի
ՀիմնադիրՍտեփան Զուբալաշվիլի
Ճարտարապետական ոճնեոգոթիկա
Կառուցման սկիզբ1898
Կառուցման ավարտ1903
Հիմնադրված1898

ՊատմությունԽմբագրել

Տաճարը կառուցվել է 1893-1903 թվականներին Ստեփան Զուբալաշվիլու կողմից՝ որպես հիշատակ իր մոտ՝ Ելիզավետի, որը նրան խնդրել էր կաթոլիկ տաճար կառուցել։ Ստեփանը տաճարի կառուցման համար Իտալիայից հրավիրել է արվեստագետներ և ճարտարապետներ։ Շինարարությունը արժեցել է 250 հազար ռուբլի[1]։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարը ոչնչացման սպառնալիքի տակ է եղել։ Նրա պաշտպանության համար ելույթներ է ունեցել գրող Կոնստանտին Գամսախուրդիան։ Ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն այս պատմության մոտիվներիով նկարահանել է «Ապաշխարություն» ֆիլմը։ Արդյունքում շենքը պահպանվել է, և տարբեր տարիների այն օգտագործվել է տարբեր նպատակներով․ այստեղ եղել է բարձր լարման լաբորատորիան, արխիվը և այլ հաստատություններ։

1970 թվականին տաճարը վերանորոգվել է, իսկ 1980 թվականին՝ հանձնվել Վրաց ուղղափառ եկեղեցուն։ 1989 թվականի մայիսի 16-ին Վրաստանի պատրիարք Իլյա II-ը օծել է տաճարը։

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի 2011 թվականի փետրվարի 21-ի № 3/31 հրամանով տաճարն ընդգրկվել է Բաթումի պատմության և մշակութային հուշարձանների համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Ներկայումս տաճարը Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող մայր տաճարն է։

ՃարտարապետությունԽմբագրել

Տաճարը կառուցվել է սպիտակ քարից՝ նեոգոթական ոճով։ Ինտերիերը զարդարված է կարմիր քարերով և նեոգոթական ոճին բնորոշ ոսկե-կապույտ զարդանկարներով։

Տաճարի մուտքի աջ և ձախ մասերով տեղադրված են Սուրբ Նունե և Անդրեաս առաքյալի քանդակները։

ՎանահայրերԽմբագրել

  • 1989-1992՝ Կոնստանտին Մելիքիձե
  • 1992-1993՝ Քրիստափոր Ծամալաիձե
  • 1993-1996՝ Իով Աքիաշվիլի
  • 1996 — ներկա Դմիտրի Շիոլաշվիլի։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Lika Chigladze (2016-02-01)։ «Batumi’s Neo-Gothic Cathedral with century-old priceless frescoes and uncertain future» (անգլերեն)։ Georgian Journal։ Վերցված է 2016-04-30 
  2. «კულტურული მემკვიდრეობის თვალსაზრისით ღირებული ობიექტებისათვის კულტურული მემკვიდრეობის უძრავი ძეგლის სტატუსის მინიჭების თაობაზე»։ საქართველოს კულტურისა და ძეგლთა დაცვის. მინისტრის ბრძანება № 3/31 (վրացերեն)։ საქართველოს საკანონმდებლო მაცნე։ 2011-02-21։ Վերցված է 2016-04-30