Սուրբ Աստվածածին վանք (Օծոփ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Օծոփի Սուրբ Աստվածածին վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Օծոփ գյուղից 600 - 700 մ արևելք, բարձրադիր լեռնաբլուրի լանջին[1]։

Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Օծոփ, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական տիպքառամույթ գմբեթակիր բազիլիկա
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված12-րդ դար
Փակված է2008
Շինանյութսրբատաշ բազալտ և բաց նարնջագույն քար
Քարտեզ
Քարտեզ

Անվանումներ

խմբագրել

Վանքը հիշատակվում է տարբեր անունների տակ՝ Ածոբի վանք, Ածոպի վանք, Ածոփի վանք, Ածոփա վանք, Ածոփի վանք, Ածոփա Սուրբ Աստվածածին, Բադամլուի վանք, Սուրբ Նշան Ոծոփ, Օծոբի վանք, Օծոպի վանք, Օծոպի վանք, Օծոպո Սուրբ Աստվածածին վանք, Օծոպո վանք, Օծոպու վանք, Օծոփի վանք, Օծոփա Սուրբ Նշան վանք, Օծոփի վանք[2]։

Պատմություն

խմբագրել

Քամու խաչ վանքը կառւցվել է 12-13-րդ դարերում։ Նախնական պատվիրատուն անհայտ է եղել։ Հայտնի է, որ 17-րդ դարում Հովհաննես եպիսկոպոսի պատվերով եկեղեցին վերանորոգվել է, իսկ ճարտարապետը եղել է վարպետ Տիկեցի Մալխասի որդի Մարքարեն[1]։

1292 թվականին այստեղ ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում եկեղեցին անվանված է Սուրբ Աստվածածին։ Վանքը եղել է եպիսկոպոսանիստ հաստատություն, ունեցել է մեծ թվով միաբաններ[2]։

Ճարտարապետություն

խմբագրել

Վանքի իրենից քառամույթ գմբեթավոր բազիլիկա է ներկայացնում։ Կառուցված է սրբատաշ բազալտ և բաց նարնջագույն քար։ 17-18-րդ դարերում վանքը վերանորոգվել է։ Մուտքերը գտնվում են արևմտյան և հարավային ճակատներում։ Վաքնի գմբեթը քարաշեն է և շրջանաձև։ Տաճարի աբսիդը կիսաշրջանաձև է, իսկ մույթերը քառակուսի։ Կա ավանդատների մեկ զույգ։ Տաճարի արևմտյան, հարավային ճակատներում, գմբեթի վրա կան արձանագորւթյուններ։ Եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթը, հարավային և արևմտյան կողմերում գտնվել են վանական համալիրի մոտ 8 - 9 շինությունները, որոնք այժմ մինչև հիմքերը ավերվել են[1]։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտ քարատեսակով, դրսի շարվածքում օգտագործված են կարմրասպիտակավուն տեղական քարեր։ Ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք, պատերի մեջ ագուցված են վիմագրեր, խաչքարեր, քանդակներ։ Գմբեթը բարձրանում է քառակուսի կտրվածքով 4 մույթերի վրա։ Արևմուտքից և հարավից ունի մուտքեր։ Գմբեթի թմբուկը կլոր է, որի հիմքից ոչ շատ բարձր կան 8 լուսամուտներ։ Աբսիդի երկու կողմերում գտնվում են մեկական ավանդատներ։ Քառամույթ գավիթը ավերված էր[2]։

Ներկայումս քանդված է գմբեթի ծածկը, թափված են որմերի վերին շարվածքների երեսապատող քարերը, հարավային ծածկի մի մասը[1]։

Պարսպից դուրս, ձորի կողմում վանքի աղբյուրն է, որի վրայի կառույցը մինչև 1962 թվականը կանգուն էր։ Եկեղեցին և մյուս շինությունները, որոնք այժմ ավերված են, վերանորոգվել են 1610, 1651-1671 թվականներին։ 1749 թվականին վերանորոգվել է վանքի տանիքը։ Օծոփի վանքում է ընդօրինակված հնագույն ձեռագիրը արտագրել է Շմավոն եպիսկոպոսը 1292 թվականին։ Պահպանվել են նաև Աթանաս (15-րդ դար) և Ծերունի Սարգիս (16-րդ դար) և ուրիշ գրիչների ընդօրինակած ձեռագրերը[2]։

Գերեզմանատունը

խմբագրել

Վանքի գերեզմանատունը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գտնվում է վանքի հարավային կողմում, 15-20 մետր հեռավորությամբ։ Տապանաքարերը հարթ են, որոշները խաչքարեր մնացածը՝ քառանկյունի, օրորոցաձև։ Տապանաքարերի թիվը հասնում է 140-ի[1] (ըստ այլ տվյալների՝ 150-ի[2]), իսկ արձանագիր տապանքարերի թիվը՝ 26-ի։ Խաչքարերը վերաբերվում են 16-17-րդ դարերին[2]։ Ներկայումս խաչքարերը և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, տապալված ու կոտրատված են։ Արձանագրությունները քայքայված են ու մամռապատ։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990։
  • Ալիշան Ղևոնդ, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մաս 3, Նյու Յորք, 1942։
  • Այվազյան Ա., Օծոփի և Կուքիի հուշարձանները, ՊԲՀ, 1976, դ 2։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 425, էջեր 425 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։