Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սալոնիկ)

հայկական եկեղեցի Սալոնիկում

Սուրբ Աստվածածին եկեղեցի (հուն․՝ Ναός Παναγίας), հայկական առաքելական եկեղեցի Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Ընդգրկված է Կիլիկիայի կաթողիկոսության Հունաստանի թեմի կազմում[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և Բազիլիկ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՀասցեΔιαλέττη 4, Θεσσαλονίκη, 546 21[1]
ԹեմՀունաստանի թեմ
Հիմնական ամսաթվերընոյեմբերի 6, 1903[1]
ՃարտարապետՎիտալիանո Պոզելլի
Հիմնադրվածնոյեմբերի 6, 1903[1]
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church, Thessaloniki Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

1884 թվականին Սալոնիկի հայկական համայնքը, որն այդ ժամանակ այցելում էր տեղի ուղղափառ եկեղեցիներ[3], քաղաքում և արտերկրում սկսեց միջոցներ հավաքել սեփական եկեղեցին կառուցելու համար։

1902 թվականին համայնքը կարողացավ հողատարածք գնել Սալոնիկի Դիալետիսի փողոցի թիվ 4 հասցեում դպրոց, եկեղեցի և քահանայի տուն կառուցելու համար[4]։ Եկեղեցին կառուցվել է մեկ տարվա ընթացքում, ինչի մասին վկայում է դռան վերևում փակցված հայերեն մակագրությունը.

 
Հայերեն մակագրություն եկեղեցու դռան վերևում
  ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆ ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ

ԿԱՌՈՒՑԱԻԻ ՋԱՆԻԻՔՆ ԳԱՂՈՒԹԻՍ ԹԵՍԱՂՈՆԻԿԵԻ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1903 ՆՈՅԵՄԲԵՐ 16
ԸՍՏ ՏՈՄԱՐԱԿԱՆ Ռ.Յ.Ծ.Բ.

 

Եկեղեցու բակում կառուցվել է դպրոց, որը 189 աշակերտով սկսել է գործել 1909 թվականից։ Դպրոցի շենքը հենվում է տաճարի պատին։ Այն երկհարկանի է։ 1975 թվականին դպրոցի տեղում կառուցվել է եկեղեցական գրասենյակի նոր շենքը[5]։

Ի սկզբանե եկեղեցին գտնվել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության իրավասության ներքո, որը ծխական քահանաներ նշանակել է 1885-1922 թվականներին։ Փոքր Ասիայում աղետից հետո Հունաստանի հայկական եկեղեցին անցել է Էջմիածնի իրավասության ներքո, և 1957 թվականից սկսած Սալոնիկի հայկական մունիցիպալիտետը, Հունաստանի մնացած եկեղեցիների հետ միասին անցել է Կիլիկիայի կաթողիկոսության իրավասության ներքո իր կենտրոնով՝ սկզբնապես Կիլիկիայում, այնուհետև՝ Անթիլիասում, Լիբանան։

Եկեղեցու համալիրում գործում են հայկական մշակութային կենտրոնը, Հայ համայնքի կենտրոնը և Հայկական դպրոցը։

Ճարտարապետություն խմբագրել

Տաճարը նախագծել է Սալոնիկի ճարտարապետական պատմության մեջ հայտնի գործիչներից մեկը` իտալացի ճարտարապետ Վիտալիանո Պոզելլին (1838-1918)[6]։ Եկեղեցին կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետության ազդեցության ներքո։ Եկեղեցին ունի երեք զանգակատուն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://armenianprelacy.gr/enories/thessaloniki/
  2. Hassiotis, I. K. The Armenian Community in Thessaloniki: Origin, Organisation and Ideological Evolution. // Macedonian Heritage.
  3. P. M. Kontoyannis, «Σχολεία αλλοφύλων εν Θεσσαλονίκη», (“Schools operated by other nationalities in Thessaloniki”), Macedonian Calendar of the Pan-Macedonian Association, 1910, p.182.
  4. In the AAK there is a «hotzeti» dated 3 Safer 1320 (12 May, 1902), which mentions disputes within the community on the nature of the site. The difficulties must have been overcome within the year 1902, since work began on the church that same year.
  5. Κόνσουλα, Αθανασία. Τρισδιάστατη Αποτύπωση στο Γενί Τζαμί Θεσσαλονίκης με Σαρωτή Laser. Θεσσαλονίκη, Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης. Πολυτεχνική Σχολή. Διατμηματικό Πρόγραμμα Μεταπτυχιακών Σπουδών: Προστασία, Συντήρηση και Αποκατάσταση Μνημείων Πολιτισμού, 2012. σ. 10.
  6. B. S. Kolonas – L. G. Papamatthaiakis, Ο αρχιτέκτονας Vitaliano Poselli: Το έργο του στη Θεσσαλονίκη του 19ου αιώνα (The architect Vitaliano Poselli: His work in the Thessaloniki of the 19th century), Thessaloniki 1980, p.64, photos 57-63.