Սուրբ Աստվածածին եկեղեցի (ավերված, Դիլիջան)


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու ավերված տաճար Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Քանդվել է 1936 թվականին[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԴիլիջան, Տավուշի մարզ, ՀՀ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ և Տավուշի թեմ
Մասն էԽաչքար տեր Վարդանի
Կազմված էԽաչքար Սանասարի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Քաղաքում կա նաև համանուն մեկ այլ եկեղեցի, որը նախկինում Պողոսքիլիսա գյուղի տարածքում էր գտնվում [3]։

ՊատմությունԽմբագրել

1842 թվականին Սարգիս Հասան Ջալալյանը նշում է, որ քաղաքում կա ավերված մի եկեղեցի, որի հիմնադրման մասին տեղեկություններ չկան․

Դիլի է քաղաքագյուղ վկայեալ է ի հին նշանաց, և այժմ են ի սմա տունք 20 զետեղեալք ի մէջ երկուց ճանապարհաց Ծաղկաձորոյ և Բազկի ձորոյ, ունի ազնուահամ ջուր լի կարմրախայթ ձկամբք, գոն ի սմա տեղիք աւերեալ եկեղեցւոյ և բաղանեաց»[4]։

Եկեղեցու ավերակները պահպանվել են մինչև 1930-ականները՝ Շամլուղի գետամերձ ձախ տարածքում Դիլիջանի ավտոկայանի տեղում[5]։

Մեկ այլ եկեղեցի գործել է Դիլիջանի հեռագրատան մերձավորությամբ[6], որը խարխլված է եղել 1870-ականների դրությամբ, ինչի մասին վկայում է մի փաստաթուղթ՝ գավառի Հայոց վանքերի կալվածքների կառավարիչ և Հաղարծնի վանահայր Պողոս վարդապետ Տեր-Մարգարյանի 1870 թվականի էջմիածնին հղած խարխլված Նուրբ Աստվածածին եկեղեցու մասին գրությունը և այն քանդելու վերաբերյալ նահանգապետի առաջարկի 1872 թվականի էջմիւսծնի կողմից մերժումը։ Այս գրությունից մենք տեղեկանում ենք, որ դեռևս եկեղեցու պատերը կանգուն են, իսկ նրա չափսերն են՝ արևելքից արևմուտք՝ 7 սաժեն երկուս ու կես արշին կամ, ըստ էփրիկյանի տրված չափսերի՝ 14 մետր, լայնությունը՝ 3 սաժեն մեկ արշին կամ 7 մ տասնմեկ սանտիմետր[2]։

Նոր եկեղեցին կառուցվել է 1862 թվականին այլ վայրում՝ ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնի տեղում ու կրկին օծվում է որպես Սուրբ Աստվածածին։ Այն հասարակ քարով ու կրով կառուցված շինություն էր, որի միայն սեղանն էր սրբատաշ քարից։ Մի քանի տասնամյակ անց կրկին խախլվում է[2]։

Հինի կողքին նոր եկեղեցի է կառուցվում շուշեցի մեծահարուստ Հաբեթ Տեր-Հակոբյանի այրի Եվայի կողմից։ Նախագծերը պատրաստ են լինում 1896, կառուցումը մեկնարկում է 1899 թվականին ու օծվում է 1900 թվականի օգոստոսի 12-ին՝ որպես Սուրբ Աստվածածին։ Ընդհանուր առմամբ ծախսվում է շուրջ 20 000 ռուբլի[2]։

Այս եկեղեցին փակվեց խորհրդային իշխանությունների կողմից 1929 թվականին և արգելվեց այնտեղ կատարելու որևիցե հոգևոր միջոցառում, այնուհետև ինչ-որ ժամանակ վերածվեց պահեստի, իսկ 1935-1936 թվականներից եկեղեցին քանդվեց։ Տեղում կառուցվեց Շիրվանզադեի անվան մշակույթի տունը, որը տարիներ անց նույնպես քանդվեց ու նրա փոխարեն կառուցվեց ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնը[2]։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Խառատյան Հենրիկ։ «Դիլիջանի Ս․ Աստվածածին և Ս․ Պողոս եկեղեցիները»։ Էջմիածին առցանց գրադարան։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին։ Վերցված է 04-07-2019 
  3. Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
  4. Ջալալյան Հասան (1842)։ Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մասն Ա։ Tbilisi։ էջ 128 
  5. ՀՀՊՊԿ արխիվ, ֆ․ 56, գ․ 5851, ց․ 1, և ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի Խորհրդային Հայաստանի պատմական հուշարձանները, սերիա 1, էջ 23-24
  6. ՀՀՊՊԿ արխիվ, ֆ. 56, գ. 5851, ց. 1