Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Մառնեուլ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Շահումյան (նախկին Շուլավեր) քաղաքում[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏարածաշրջանՔվեմո Քարթլիի մարզ
ՀասցեՇահումյան, Մառնեուլի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՎիրահայոց թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԳործող
Կառուցման սկիզբ1844 թ.
ՀիմնադրվածՄիջնադար

Պատմություն խմբագրել

1750-ական թվականների վերջերից սկսած Շուլավերում գարդմանահայերի վերաբնակեցումից հետո վերջինները սկզբնական շրջանում իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով սկսեցին օգտագործել բլրի գագաթին գտնվող Սուրբ Մարիամ կիսավեր եկեղեցին[1]։

Որոշ ժամանակ անց նորաբնակները սկսում են եկեղեցաշինության աշխատանքները։ Նախատեսված էր նոր եկեղեցին կառուցել միջնադարում կառուցված գրեթե ավերված հին համանուն եկեղեցու տեղում[1][2][3]։

Հայտնի է, որ 1841 թվականին պատրաստված էին եկեղեցու նախագծային փաստաթղթերն ու շինանյութը[4][5]։

Արդեն 1844 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ Սարգիս Ջալալյանցի գլխավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքը։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է ավարտվելեկեղեցու շինարարությունը, բայց դեռևս 1850 թվականին այն շարունակվում էր[4][5]։

1861 թվականին եկեղեցու հոգևորական Պողոս ավագ քահանա Սահակյանցի՝ հոգևոր իշխանությանն ուղղված նամակից պարզ է դառնում, որ եկեղեցին վաղուց արդեն կառուցված էր[4][6][7][8]։

Հայտնի է, որ 1864 թվականին ավարտվել են եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքներ, ինչի մասին վկայում է եկեղեցու բարավորին պահպանված արձանագրությունը[4]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես կրոնական կառույց գործել է մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային իշխանությունների կողմից փակվելուց հետո այն օգտագործվել է որպես պահեստ՝ այդ կարգավիճակում մնալով գրեթե մինչև ԽՍՀՄ փլուզումը։ 1989-1990 թվականներին շուլավերցիները նախաձեռնեցին եկեղեցին վերանորոգելու գործը[4][9]։ 1998 թվականի հունիսի 10-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը սարկավագ Վահան Ասլամազյանին նշանակեց Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայող[4][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 34։
  2. Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 79։
  3. Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 80։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 35։
  5. 5,0 5,1 ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 1055, թ. 1:
  6. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 2288, թ. 15:
  7. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 3:
  8. ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 4:
  9. 9,0 9,1 «Վրաստան», 1998թ., թիվ 81-82, 10 հոկտեմբերի, էջ 8։