Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բասրա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրաքի Բասրայի մարզում՝ Բասրա քաղաքում։ Պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմին[1]։ Դրա տարածքում գործող 8 եկեղեցիներից մեկն է։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու տեսքը
Հիմնական տվյալներ
ԵրկիրԻրաք Իրաք
ՏեղագրությունԲասրայի մարզ
ԹեմԻրաքի թեմ (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Գմբեթ1 հատ

Պատմություն խմբագրել

Ստորին Միջագետքի Բասրա վաճառաշահ քաղաքում հայերը հաստատվել են Արաբական խալիֆայության վերջին տասնամյակներին։ Նրանք հիմնականում վաճառականներ էին, որոնք կապեր էին հաստատել Իրանի, Հնդկաստանի ու տեղացի արաբների հետ։ Ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական հերթական պատերազմի ավարտին (1736), թվականին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վերջինս օծվել է 1754 թվականին։

Եկեղեցուն կից գործել է դպրոց։ 1920 թվականին եկեղեցու տարածքում բացվել է հայ ազգային վարժարանը։ 1973 թվականին տեղի հայության ստվարացմամբ պայմանավորված՝ Բասրայի հայկական գերեզմանատանը կառուցվել է սուրբ Հովհաննես Կարապետ մատուռը։ Վերջինս օծվել է նույն տարում՝ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից[2]։

Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տեղի հայ հասարակական և կրոնական կյանքում։ 2019 թվականին Զատկի տոնից հետո Բասրա էր այցելել Իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սուրբ Աստվածածին եկեղեցու էջը facebook.com կայքում
  • Սուրբ Աստվածածին եկեղեցու էջը youtube.com կայքում