Սունչանա Շկրինյարիչ
Սունչանա Շկրինյարիչ (խորվաթերեն՝ Sunčana Škrinjarić, դեկտեմբերի 11, 1931[1], Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - ապրիլի 21, 2004[2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի, արձակագիր, ժուռնալիստ[3][4]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մանուկների համար լույս ընծայած գրքերով; Ընթերցողների ու գրաքննադատների կողմից առանձնակի ջերմությամբ են ընդունվել և բարձր գնահատականի արժանացել նրա հեղինակած “Kaktus bajke”, “Pisac i vrijeme”, “Slikar u šumi”, “Pisac i princeza”, “Ulica predaka” և “Kazališna kavana" գրքերը։ Նա նաև խորվաթական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Հրաշալի անտառ»-ի սցենարի հեղինակն է[5]։
Սունչանա Շկրինյարիչ խորվ.՝ Sunčana Škrinjarić | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1931[1] |
Ծննդավայր | Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 21, 2004[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, լրագրող, սցենարիստ և մանկագիր |
Լեզու | խորվաթերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Շկրինյարիչն իր լավագույն գրական ստեղծագործությունների համար արժանացել է հեղինակավոր պարգևների։ Մասնավորապես՝ նա Գրիգոր Վիտեզի անվան գրական մրցանակի եռակի դափնեկիր է (1970, 1978 և 1983 թվականներին է ստացել), նաև՝ Իվանա Բռլիչ-Մաժուրանիչի անվան մրցանակի դափնեկիր (1981 թ.): Բացի այդ, նա 1999 թվականին առաջադրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային հեղինակավոր մրցանակի[6]։ Ռեժիսոր Միլան Բլաժեկովիչը Սունչանա Շկրինյարիչի ստեղծագործություններից երկուսի հիման վրա նկարահանել է անիմացիոն գեղարվեստական երկու ֆիլմ՝ «Էլմերի կախարդած անտառը» (1986) և «Հրաշագործի գլխարկը» (1990)[7]։
Խորվաթ անվանի մանկագիրը մահացել է 2004 թվականին՝ 73 տարեկան հասակում[8][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
- ↑ «Sunčana Škrinjarić (1931–2004)». Vijenac (խորվաթերեն). No. 265. Matica hrvatska. 2004 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ LZMK / Hrvatska enciklopedija: Škrinjarić, Suzana, pristupljeno 21. travnja 2015.
- ↑ Umrla književnica Sunčana Škrinjarić Արխիվացված 2015-12-22 Wayback Machine, Monitor.hr, 22. travnja 2004.
- ↑ «Škrinjarić, Sunčana». Croatian Encyclopedia (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Desser, David; Falkowska, Janina; Giukin, Lenuta (2014 թ․ դեկտեմբերի 18). Small Cinemas in Global Markets: Genres, Identities, Narratives. Lexington Books. ISBN 9780739196533.
- ↑ Umrla književnica Sunčana Škrinjarić!, Index.hr, 22. travnja 2004.
- ↑ Umrla Sunčana Škrinjarić, Nacional, 22. travnja 2004.
Արտաքին հղումներ
խմբագրել- LZMK / Hrvatska enciklopedija: Škrinjarić, Suzana (կենսագրությունը)
- Matica.hr / Vijenac – Sjećanje: Sunčana Škrinjarić Արխիվացված 2019-01-13 Wayback Machine
- IMDB «Հրաշալի անտառը»