Սունինց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Խոտրջուր գետի հովտում։ Մտնում էր Խոտորջուր գյուղախմբի մեջ։

Գյուղ
Սունինց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներՍյունենց, Սյունենց թաղ, Սյունենց տագ, Սյունինց, Սյունից, Սունենց, Սունյաց, Սուսենց
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Գյուղն ավերվել, բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տարագրվել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 180 տուն՝ 1260 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սունինցն ուներ 2 քարաշեն եկեղեցի, 1 մատուռ, կամուրջ՝ գետի վրա։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան։

Վարչական բաժանում

խմբագրել

Գյուղը բաժանված էր Խաչկա, Լատվենց, Մլքենց, Քամարենց և Կողեր կոչվող թաղերի։ Ուներ քարաշեն 1-3 հարկանի տներ, որոնց կից կային այգիներ ու պարտեզներ։

Անվանի մարդիկ

խմբագրել

Սունինցում է ծնվել անվանի նկարիչ Արսեն Շապանյանը (1864-1949)[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 710

Աղբյուրներ

խմբագրել