Սունգուրլու (թուրքերեն՝ Sungurlu), ներկայումս քաղաքային շրջան Թուքիայի Չորումի նահանգում։ Տեղակայված է Չորում քաղաքից 72կմ հարավ-արևելք։ Քաղաքային շրջանի մակերեսը 2․557 կմ քառ․ է, ծովի մակարդակից բարձրությունը 780մ է։ Կլիման ցամաքային է՝ ամռանը շոգ և չորային, ձմռանը՝ ցուրտ և ձնառատ։ Տարեկան տեղումների քանակը 438,1 մմ է[1]։

Sungurlu Mosque
Քաղաքային շրջան
Սունգուրլու
Sungurlu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Պաշտոնական լեզուԹուրքերեն
Խոսվող լեզուներԹուրքերեն, Հայերեն, Հունարեն
Բնակչություն57385 մարդ
Ժամային գոտիUTC+3
Սունգուրլու (Թուրքիա)##
Սունգուրլու (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Նախկինում Սունգուրլուն գյուղական բնակավայր էր Օսմանյան Կայսրության Սեբաստիայի Նահանգի Յոզգաթի գավառում, Յոզգաթ քաղաքից մոտ 57 կմ հս-արմ, Յոզգաթ-Չորում ճանապարհին։ 1872-73 թթ․ գյունղ ուներ 310 տուն հայ, 250 տուն թուրք և 30 տուն հույն բնակիչ։ 20-րդ դարի սկզբներին հայերը 1275 շունչ էին։ Զբաղվում էին արհեստներով, աոևտրով և երկրագործությամբ։ Արհեստներից զարգացած էին դարբնությունն ու դերձակությունը։ Գյուղի եկեղեցին կոչվում էր սբ․ Աստվածածին։ Հայկական Հայկազյան վարժարանը 19-րդ դ վերջերին ուներ 200 աշակերտ։ Հայերը կոտորվել կամ տեղահանվել են 1915 թ․ Մեծ Եղեռնի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sungurlu». corum.ktb.gov.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.