Սուխումի փարոս
Սուխումի փարոս, Աբխազիայի Հանրապետության մայրաքաղաք Սուխումում տեղակայված փարոս։
Տեսակ | փարոս |
---|---|
Երկիր | Վրաստան |
Գտնվում է ափին | Սև ծով |
Բարձրություն | 37 մետր |
Հիմնադրված է | 1861 |
Պատմություն և փարոսի բնութագիր
խմբագրելՓարոսը պատրաստվել է Ֆրանսիայում՝ էռնեստ Գուենի Ernest Goüin et compagnie[fr] գործարանում։ Այն պատրաստվել է պողպատից։
1861 թվականին տեղափոխվել և տեղադրվել է Սուխումում[1][2]։ Փարոսը տեղակայված է պտուտակաձև ցցահենարանների վրա։ Փարոսը Սուխումում ամրացնելու շինարարական աշխատանքների համար պահանջվեց 150 աշխատանքային օր[3][4]։
Փարոսը մշտապես՝ առանց որևէ դադարի, աշխատել է մինչև 2000 թվականը, երբ դադարեցվեց դրա գործելու համար անհրաժեշտ միջոցների տրամադրումը։
Այժմ նորից վերականգնվել է շուրջօրյա աշխատանքը։
Նկարագիր
խմբագրելՓարոսի բարձրությունը 37 մետր է։ Աշտարակի ներսում պտուտակաձև սանդուղք կա, որն ունի 137 աստիճանահարթակ։ Փարոսից տեսարան է բացվում դեպի Նոր Աֆոն և Սուխում։
Փարոսը տեղակայված է ավազային լեզվակարկառի վրա, որը ողողվում է Գումիստա գետի ջրով։ Ինչպես նաև այդ անվանումն է կրում դրա շուրջը գտնվող մի ամբողջական բնակելի շրջան։
Պատկերասրահ
խմբագրել-
Փարոսի պատրաստման մանրամսները գրված են փարոսի մուտքի մոտ։
-
Փարոսը փոստային բացիկի վրա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Евгений Титов (2009 թ․ դեկտեմբերի 2). «Край вечно зеленых мандаринов». Политика. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
: Text "«Новая газета», № 134" ignored (օգնություն) - ↑ Левон Галустян (2010 թ․ նոյեմբերի 2). «Доживет ли Сухумский маяк до юбилея?». Общество. Эхо Кавказа. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Флотские даты». Министерство обороны Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Василий Прудыус (2007 թ․ հունիսի 8). «Маячной службе – 200 лет». Газета «Флаг Родины», № 101. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.